Հավատացյալները Մկրտության տոնին կարող են սուզվել Մոսկովյան այգիներում հատուկ պատրաստած սառցանցքերում, երեքշաբթի հաղորդում է մայրաքաղաքի բնության օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի մամուլի ծառայությունը: Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը օդերևութաբանները կանխատեսում են 12 աստիճան ցուրտ մայրաքաղաքում:
«Զանգվածային մկրտության վայրերում կպատրաստվեն մկրտական ավազաններ, կտեղադրվեն փայտե աստիճաններ ջրի մեջ սուզվելու համար նախատեսված բազրիքներով»,- ասվում է հաղորդագրությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, մկրտության ժամանակ կհերթապահեն ԱԻՆ փրկարարները, ոստիկանությունը և Շտապօգնությունը: 30 սանտիմետրից պակաս հաստության սառույցի դեպքում մարդկանց զանգվածային ջրասուզումը կսահմանափակվի: -0-