Հյուսիսային Կարոլինան կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ 50 հազարական դոլարի չափով փոխհատուցում կստանան հարկադիր ստերջացման զոհերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով АВС հեռուստաընկերությանը:
Ըստ հեռուստաընկերության տվյալների, հատուկ ստեղծված հանձնաժողովը խորհուրդ է տվել վճարել այդ գումարներն ու ֆինանսավորել հոգեբանական օգնության հիմնադրամներն այն մարդկանց համար, ովքեր երկրի «գենոֆոնդի բարելավման» ծրագրի շրջանակներում իրենց կամքին հակառակ զրկվել են զավակ ունենալու հնարավորությունից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է ամերիկյան տպագիր մամուլը, ԱՄՆ-ում հարկադիր ստերջացման ավելի քան 60 հազար զոհ կա:
Հյուսիսային Կարոլինայում հանձնաժողովը գտել է 72 մարդու, ովքեր ստերջացման են ենթարկվել: Փոխհատուցում վճարելու մասին վերջնական որոշումը կկայացնի նահանգի գլխավոր վեհաժողովը: Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, որոշ օրենսդիրներ պահանջել են ստերջացման զոհերին վճարել 1 միլիոնական դոլար:
Հյուսիսային Կարոլինայում ստերջացման ծրագիրն իրականացվել է 1933-1977 թթ.-ին Ժառանգականության-գենետիկ պալատի հովանու ներքո՝ որպես գենետիկ ինժեներիայի փորձարկում: Այն անձանց թվում, որոնց ստիպում էին ստերջացման վիրահատության ենթարկվել, բազմազավակ անապահով ընտանիքների դեռահասներ էին, էպիլեպսիայով տառապող մարդիկ, ռասսայական փոքրամասնությունների ներկայացուցիչներ և այն մարդիկ, ովքեր պարզապես «ոչ լիարժեք» ծնող էին համարվում:
АВС-ին հաղորդում է, որ Հյուսիսային Կարոլինայում 1929-1974 թթ.-ին վիրահատության է ենթարկվել ավելի քան 7600 մարդ, այս ամենի միջոցով իշխանությունները հույս ունեին կանխել հանցավորությունն ու կրճատել մտավոր հետամնաց քաղաքացիների թիվը:-0-