430.54
7.67
408.56
+18
Եղանակը Երևանում
Հայ

«Շտապօգնության» ծառայությունը մեկ տարում ավելի քան 150 հազար կանչ է ստացել. տնօրեն

13:05
20 Դեկտեմբերի 2011

2011 թվականի սկզբից «Շտապօգնություն» ծառայությունում ստացվել է 156 353 կանչ, ինչը 13 332-ով գերազանցել է 2010 թվականի ցուցանիշը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց «Բժշկական շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Ըստ նրա, կանչերի հիմնական մասը բաժին է ընկնում սիրտ-անոթային հիվանդություններին, վնասվածքներին, ինֆեկցիոն վիրուսային հիվանդություններին:

Ամփոփելով տարին՝ Ստեփանյանը հավաստիացրեց, որ ընդհանուր առմամբ «1-03» ծառայությունն աշխատում է առանց էական խախտումների և խափանումների, և քաղաքացիները գոհ են «Շտապօգնության» աշխատանքից:
«Իհարկե, երբեմն աշխատանքային խափանումներ լինում են, հիմնականում, կապված պիկ-ժամերին Շտապօգնության մեքենաների ոչ բավարար թվի հետ, բայց եթե քաղաքացիները դիմեն շտապօգնությանը միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, նման խնդիր չենք ունենա»,- նշեց նա:

Ստեփանյանն ընդգծեց, որ USAID օժանդակությամբ իրականացված Շտապօգնության մեքենաների արդիականացման և նավիգացիոն համակարգով զինման շնորհիվ Ծառայության գործունեությունն ավելի արդյունավետ է դարձել:

«Այս տարի Շտապօգնության ծառայության արդիականացման շնորհիվ մենք ավելի արագ ենք արձագանքում կանչերին, թեև հաճախ նաև կեղծ զանգեր են լինում, որոնք մեզ խանգարում են օպերատիվ արձագանքել ծանր վիճակում գտնվող քաղաքացիների զանգերին»,- նշեց Ստեփանյանը:

Բացի այդ, նա հայտնեց, որ բոլորովին վերջերս Երևանի երկու համայնքներում՝ Ավանում և Նուբարաշենում, բացվել են կարգավարական նոր կետեր՝ ավելացնելով, որ այդ կետերի արդիականացման և վերականգնման գործընթացը կշարունակվի ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում:

«Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում «Շտապօգնության» ծառայություններն անվճար են, և ոչ ոք իրավունք չունի վճար պահանջել քաղաքացիներից: Մեր ավտոմեքենաները զինված են անհրաժեշտ տեխնիկայով, կա անհրաժեշտ բոլոր դեղորայքը, այդ պատճառով վճարելու որևէ անհրաժեշտություն չկա»,- ասաց Ստեփանյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
22 Հունիսի 2022
Ծիրանի յուղի օգտակար հատկությունները
Ծիրանը, բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով
11:26
20 Հունիսի 2022
Վաղը ամառային արևադարձի օրն է
Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը
13:15
17 Հունիսի 2022
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում. ՖՈՏՈ
15:22
16 Հունիսի 2022
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
15:07
15 Հունիսի 2022
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
13:14
15 Հունիսի 2022
Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
19:37
14 Հունիսի 2022
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
15:50
14 Հունիսի 2022
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ
12:25
13 Հունիսի 2022
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
11:55
13 Հունիսի 2022
Պարզ միջոց տան պայմաններում մաշկի գույնը լավացնելու համար
Պարզ միջոց տան պայմաններում մաշկի գույնը լավացնելու համար
11:37
13 Հունիսի 2022
Արտառոց դեպք կենդանաբանական այգում. կապիկը կառչել է այցելուին և չի ցանկացել բաց թողնել (ՎԻԴԵՈ)
Արտառոց դեպք կենդանաբանական այգում. կապիկը կառչել է այցելուին և չի ցանկացել բաց թողնել. ՎԻԴԵՈ
20:35
10 Հունիսի 2022
McDonald's-ի երկրպագուն. ԱՄՆ-ում արջը մեծ ախորժակով բուրգեր է խժռում (ՎԻԴԵՈ)
McDonald's-ի երկրպագուն. ԱՄՆ-ում արջը մեծ ախորժակով բուրգեր է խժռում. ՎԻԴԵՈ