+12
Եղանակը Երևանում
Հայ

Չինացի ուսուցիչներին կարգելվի ծաղրել և հեգնել երեխաներին

20:05
13 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չինական մանկապարտեզների ուսուցիչներին և դաստիարակներին կարող է պաշտոնապես արգելվել հեգնել երեխաներին և կոպիտ արտահայտվել աշխատավայրում, վկայում են ՉԺՀ-ի կրթության նախարարության կայքում հրապարակված կրտսեր, միջին դասարանների և նախադպրոցական կրթական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական չափանիշները: 

Փաստաթուղթը նախնական բնույթ է կրում և, ինչպես հույս ունեն պաշտոնյաները, ամսվա ավարտին կքննարկվի հասարակության կողմից: Այնուհետև, անհրաժեշտ լրացումների կատարումից հետո, չափանիշները կհաստատվեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Փաստաթղթերի հեղինակները, նախևառաջ, կոչ են անում չինացի ուսուսցիչներին «հարգել երեխաների շահերը», «սիրել և հոգ տանել նրանց առողջության համար», «ամենից բարձր դնել մանուկների կյանքը»:

Բոլոր չափանիշների համար ընդհանուր կետ է համարվում «աշակերտներին հեգնելը, ծաղրելը, խտրականություն դնելը, ֆիզիկական պատիժների կամ թաքցված ձևով ֆիզիկական պատժի ենթարկելը» արգելելը: Դաստիարակներին կոչ է արվում շփվել բոլոր տարիքային խմբերի երեխաների հետ ինչպես հավասարների հետ, հաշվի առնել յուրաքանչյուր երեխայի աճի և զարգացման առանձնահատկությունները, ազատություն տալ երեխաների մտածելակերպին և հետաքրքրություններին:

Իսկ ուսուցիչներից պահանջվում է «հագնվել զբաղեցրած պաշտոնին համապատասխան, արտահայտվել առողջ բառապաշարով և ունենալ պարկեշտ վարվելակերպ»: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:56
20 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող 25–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 25–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
16:07
19 Մայիսի 2022
Հայտնի են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
Բեռնի համալսարանի աշխատակիցները հրապարակել են իրենց հետազոտությունների արդյունքները
12:44
17 Մայիսի 2022
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի շապիկը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի  շապիկը. ՖՈՏՈ
15:26
13 Մայիսի 2022
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
10:35
13 Մայիսի 2022
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը (ՖՈՏՈ)
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը. ՖՈՏՈ
16:08
10 Մայիսի 2022
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
19:49
07 Մայիսի 2022
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը (ՖՈՏՈ)
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը. ՖՈՏՈ
10:51
05 Մայիսի 2022
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Քաշի նվազեցման խնդիրը միշտ արդիական է, շատ աղջիկներ և կանայք անընդհատ փորձում են տարբեր սննդակարգեր` ցանկալի արդյունքի հասնելու համար
14:25
29 Ապրիլի 2022
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սիրտ–անոթային հիվանդություններից է
16:06
28 Ապրիլի 2022
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
11:10
26 Ապրիլի 2022
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
10:33
26 Ապրիլի 2022
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ