Երևանում և Հայաստանի որոշ շրջաններում, հնարավոր է՝ ձյուն տեղա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Վաղը Երևանում և Հայաստանի որոշ շրջաններում, մասնավորապես՝ հարավում, հավանականություն կա, որ կլինեն տեղումներ՝ ձյան տեսքով»,- ասաց Պետրոսյանը:
Նա ավելացրեց, որ ուրբաթ գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով:
Պետրոսյանը նշեց, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կրկին կկարգավորվի և կկազմի գիշերը 6-7 աստիճան ցուրտ, իսկ կեսօրին՝ զրոյից բարձր 3-5 աստիճան: --0-