Հայտնի երգչուհի Լեդի Գագան երեքշաբթի այցելել է Սպիտակ տուն, որտեղ ԱՄՆ նախագահի խորհրդարականի հետ քննարկել է դեռահասների շրջանում ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշումը ծաղրելու խնդիրը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին, 25-ամյա Լեդի Գագան հանդիպում է ունեցել Բարաք Օբամայի խորհրդական Վալերի Ջարեթի և Սպիտակ տան հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի դեպարտամենտի աշխատակիցների հետ: Երգչուհին ԱՄՆ նախագահին չի հանդիպել, քանի որ նա այդ ժամանակ Կանզաս նահանգում էր:
Լեդի Գագան արդեն վաղուց է, ինչ պայքարում է սեռական փոքրամասնությունների իրավունքների համար: Նա ակտիվորեն աջակցել է ամերիկյան բանակում համասեռամոլների ծառայության սահմանափակումները հանելու գործին: Վերջերս տեղեկանալով, որ իր երկրպագուներից մեկն ինքնասպանություն է գործել հասակակիցների կողմից ծաղրանքի ենթարկվելու պատճառով՝ Լեդի Գագան հրապարակայնորեն խոստացել է, որ կհանդիպի նախագահի հետ և կքննարկի սեքսուալ կողմնորոշման հիմքի վրա հետապնդումներին վերջ դնելու խնդիրը: Հատկանշական է այն, որ Լեդի Գագայի այցը Սպիտակ տուն համընկել է ողջ աշխարհում համասեռամոլության դեմ պայքարի հարցում ամերիկյան վարչակազմի նոր ռազմավարության հրապարակման հետ: -0-