Ամերիկյան Ատլանտա նահանգի բնակիչ Դելմա Կինին (Delma Kinney) կյանքում երկրորդ անգամ է վիճակախաղով մեկ միլիոն դոլար շահել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասոշիէյթիդ Փրես գործակալությանը:
Հակառակ հայտնի ասացվածքի, թե «Ամեն անգամ տատը փլավ չի եփի», տատը ոչ միայն փլավը եփեց, այլ նաև եփեց հենց Ատլանտայի բնակիչ Դելմա Կինիի համար: Նա արդեն երկրորդ անգամ է լոտոյի շահույթի հաշվին բարելավում իր բարեկեցությունը: Տղամարդը խոշոր գումար է շահում, նախօրեին իր ծննդյան 51-ամյակի օրը նա մեկ միլիոն դոլար է շահել՝ խաղալով Super Millions վիճակախաղում:
Նրա համար հաջողակ է դարձել վիճակախաղի տոմսը, որը ձեռք էր բերել Chevron Food Mart սուպերմարկետից:
2008թ.-ին Կինին արդեն մեկ միլիոն դոլար գումարի չափով շահում էր ստացել՝ մասնակցելով համանման վիճակախաղի:
Մեկ միլիոն դոլարի ճակատագրի վերաբերյալ հարցին, Կինին նշել է, որ գումարը բարեգործության նպատակով կծախսի: -0-