Եվրոպական և ասիական մեդիաների ֆորում-2011-ի բացումը: Տեսահեռարձակում
08:00
21 Նոյեմբերի 2011
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումն անցկացվում է նոյեմբերի 21-ին և 22-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
Աստանա են ժամանել ԱՊՀ-ի, Բալթյան երկրների և Վրաստանի լրատվամիջոցների ավելի քան 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ղեկավարներ և մեդիաարդյունաբերության առաջատար թոփ-մենեջերներ, բլոգերներ, փորձագետներ, վերլուծաբաններ: Ֆորումի կարգախոսն է` «Անկախության 20 տարի. ԶԼՄ-ներ և հասարակություն»:
Ֆորումի առանցքային թեմաներն են` մեդիաների գործունեության առանձնահատկությունները տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում, ժամանակակից աշխարհի կողմից տեղեկատվական հասարակությանը ներկայացվող մարտահրավերները:
Ուշադրության կենտրոնում կլինեն նաև միջպետական տնտեսական միավորումների զարգացման հեռանկարները:
Ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսք են ուղղել Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Նուրսուլթան Նազարբաևը: