Հայ դիմորդների համար նախատեսված մաթեմատիկայի և հայոց լեզվի առաջադրանքների հավաքածուներ լույս կտեսնեն Հայաստանում դեկտեմբերին, ուրբաթ լրագրողներին հայտնեց հանրապետության Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Հավաքածուները կօգնեն դիմորդներին նախապատրաստվել քննություններին կնպաստեն մասնավոր դասախոսների դիմելու թվի կրճատմանը»,- ասաց նա:
Նրա խոսքով, հավաքածուներում նախատեսվում է ընդգրկել մոտ 5 հազար թեստային առաջադրանք, որոնք նախապատրաստված են նախարարությանն առըթներ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
«Նախևառաջ, մենք որոշեցինք հիմնական առարկաների՝ մաթեմատիկայի և հայոց լեզվի, հավաքածուներ հրատարակել, քանի որ դիմորդների մեծամասնությունը՝ մոտ 90 տոկոսը, հենց այդ առարկաներից է քննություն հանձնում»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ հետագայում կհայտնվեն նաև քննական այլ առարկաների հավաքածուներ: -0-