Հայաստանի տրանսպորտի նախարարությունը նախազգուշացնում է, որ սպասվող տեղումների և ջերմաստիճանի կտրուկ նվազման կապակցությամբ լեռնային շրջանների ավտոճանապարհներին մեծ է մերկասառույցների առաջացման վտանգը:
«Հանրապետությունում հոկտեմբերի 26-29 –ը ժամանակահատվածում սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի կտրուկ նվազում, ինչից ենթադրվում է, որ լեռնային շրջանների, հատկապես, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Սյունիքի ավտոճանապարհներին մեծ է մերկասառույցների առաջացման վտանգը»,- ասվում է Տրանսպորտի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:
Ելնելով վերը նշվածից` գերատեսչությունը վարորդներին առաջարկում է օգտագործել ձմեռային անվադողեր և լինել ուշադիր: -0-