478.29
7.18
454.86
+21
Եղանակը Երևանում
Հայ

Մասնագիտություն ընտրելիս հայ երիտասարդությունը հաշվի չի առնում աշխատանքի բորսայի պահանջարկը

16:53
17 Հոկտեմբերի 2011

Հայաստանի երիտասարդությունը շատ դեպքերում մասնագիտություն ընտրելիս հաշվի չի առնում աշխատանքի բորսայի պահանջարկը կամ իր անձնական նախասիրությունները, երկուշաբթի «Կարիերան ավելին է, քան զուտ աշխատանքը» ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ հայտնել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Հայաստանում կարիերայի ընտրությունը հիմնականում կախված է դեռահասների ծնողների ցանկությունից, ուսումնական հաստատությունների հասանելիությունից»,- նշել է  Սարիբեկյանը: Ըստ նրա, իրականում կարիերայի ընտրությունն առավել բարդ գործընթաց է:
«Շատ կարևոր է, որ երիտասարդությունը տեղյակ լինի ընդհանուր տնտեսական զարգացման միտումներից, պատկերացում ունենա, թե որ մասնագիտություններն են պահանջված: Միաժամանակ պետք է հաշվի առնել երիտասարդների ունակություններն ու ցանկությունները»,- ավելացրել է Սարիբեկյանը՝ նշելով, որ այսօր ներկայացված ձեռնարկում հատկապես այդ հարցերն են ընդգրկված:

Ինչպես իր բացման խոսքում տեղեկացրեց ձեռնարկի հեղինակ, Երիտասարդների մասնագիտական կողմոնորոշման կենտրոնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը, հանրապետությունում հաճախ երիտասարդներն այնպիսի մասնագիտություն են ընտրում, որը չի համապատասխանում աշխատանքի բորսայի պահանջներին, նրանք պատկերացում չունեն իրենց ընտրած մասնագիտության բնույթի և կարիերայի հնարավորությունների մասին:

«Այդ պայմաններում աշխատանքի բորսան իր խնդիրներն ունի, այնպիսի թափուր տեղեր են հայտնվում, որոնք չեն լրացվում կադրերի սակավության պատճառով: Հաճախ մարդիկ մեծ գումարներ են ծախսում կրթություն ստանալու համար, այնուհետև երկրորդ մասնագիտություն են ընտրում, երրորդը, արդյունքում մեծ գումարներ են ծախսում և միաժամանակ առանց աշխատանք են մնում»,- ավելացրել է Գևորգյանը:
Ըստ նրա, Հայաստանում ծրագրվում է մասնագիտական կողմնորոշման հարցերի վերաբերյալ միասնական հայեցակարգ մշակել:
«Մենք դիմել ենք ՀՀ վարչապետին, ով իր հերթին համապատասխան հանձնարարություն է տվել կրթության և գիտության նախարարությանը՝ մասնագիտական կողմնորոշման ոլորտում փորձագետների աշխատանքային խմբի ստեղծմանը մասնակցելու վերաբերյալ»,- ասել է նա:
Գևորգյանը նշել է, որ տվյալ ծրագրում կընդգրկվեն ավագ դպրոցները, մասնագիտական ուսումնական հաստատությունները, համալսարանները՝ իրենց կարիերայի կենտրոններով, սոցիալական կազմակերպությունները:

Բրիտանական խորհուրդը չորս տարիների ընթացքում ակտիվորեն մասնակցում է Հայաստանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի իրականացմանը, որի շրջանակներում հրատարակվել է «Կարիերան ավելին է, քան զուտ աշխատանքը» ձեռնարկը: Խորհրդի նախաձեռնաությամբ Հայաստան են այցելել բրիտանացի մասնագետներ, ովքեր հայ գործընկերների հետ կիսել են իրենց փորձը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:44
17 Մայիսի 2022
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի շապիկը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի  շապիկը. ՖՈՏՈ
15:26
13 Մայիսի 2022
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
10:35
13 Մայիսի 2022
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը (ՖՈՏՈ)
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը. ՖՈՏՈ
16:08
10 Մայիսի 2022
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
19:49
07 Մայիսի 2022
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը (ՖՈՏՈ)
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը. ՖՈՏՈ
10:51
05 Մայիսի 2022
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Քաշի նվազեցման խնդիրը միշտ արդիական է, շատ աղջիկներ և կանայք անընդհատ փորձում են տարբեր սննդակարգեր` ցանկալի արդյունքի հասնելու համար
14:25
29 Ապրիլի 2022
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սիրտ–անոթային հիվանդություններից է
16:06
28 Ապրիլի 2022
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
11:10
26 Ապրիլի 2022
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
10:33
26 Ապրիլի 2022
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
20:32
25 Ապրիլի 2022
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել, ինչպե՞ս կանվանակոչեն նրան ՖՈՏՈ
16:37
25 Ապրիլի 2022
5 «անվնաս» մթերք, որոնք թունավորում են օրգանիզմը
5 «անվնաս» մթերք, որոնք թունավորում են օրգանիզմը