426.35
7.46
407.95
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական փողոցի տոնը կնշվի հոկտեմբերի 22-ին Լվովում

10:43
14 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լվովում հոկտեմբերի 22-ին կնշվի քաղաքի հնագույն փողոցներից մեկի՝ Հայկական փողոցի տոնը, հաղորդում է  analitika.at.ua կայքը:

Տոնի գաղափարը հիմնված է լվովյան ավանդույթների և Լվովի հայկական համայնքի պատմության վերածնման վրա: Լվովի հայկական համայնքը պատմականորեն անվիճելի ազդեցություն է ունեցել քաղաքի զարգացման, նրա մշակույթի և ավանդույթների վրա: Տոնակատարության ժամանակ լվովցիները, զբոսաշրջիկներն ու հատուկ հրավիրված հյուրերը կկարողանան ծանոթանալ Լվովի հայկական թաղամասի, փողոցի տների և նրանց հայտնի բնակիչների, Լվովի հայկական համայնքի, Գալիչինայի հայտնի հայերի, պատմական տարբեր ժամանակաշրջաններում Հայկական փողոցի զարգացման պատմական փաստերի, քաղաքի պատմության մեջ նրա դերի հետ:

Օրվա ընթացքում փողոցը տոնական տեսք կստանա, իսկ տների վրա կտեղադրվեն վահանակներ՝ նրանց պատմության և բնակիչների մասին տեղեկատվությամբ:

Այդ օրը Հայկական եկեղեցում տեղի կունենա ժամերգություն, ինչպես նաև Լվովի հայկական թաղամասի ЗD մոդելի շնորհանդեսը, որը մշակվել է տոնակատարության կազմակերպիչների միջոցներով:

Նախատեսված են պարային և գեղարվեստական վարպետության դասընթացներ, բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան փորձել հայկական ավանդական ճաշատեսակներ և ըմպելիքներ, մասնակցել հայկական թաղամասով կազմակերպվող անվճար էքսկուրսիային, բաց երկնքի տակ դիտել Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը, ինչպես նաև այցելել պատկերասրահներում կազմակերպված գեղարվեստական ցուցահանդասներ, մասնակցել հատուկ միջոցառումների և կերակրատեսակներ համտեսել ռեստորաններում:

Տոնակատարությունը կազմակերպվել է Mons Pius ռեստորանի և «Էմոցիաների հոլդինգ. ֆեստ»-ի նախաձեռնությամբ՝ Լվովի հայկական համայնքի, Լվովի քաղաքային խորհրդի, Քաղաքի պատմության կենտրոնի, մշակութային գործիչների, պատմաբանների և նկարիչների աջակցությամբ և Հայկական փողոցում գտնվող ռեստորանների և պատկերասրահների հետ համագործակցությամբ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:14
03 Հուլիսի 2022
Բացառիկ կադրեր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հարսանեկան արարողությունից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բացառիկ կադրեր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հարսանեկան արարողությունից. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
16:06
30 Հունիսի 2022
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը
14:52
29 Հունիսի 2022
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը՛
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
16:17
27 Հունիսի 2022
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
17:37
22 Հունիսի 2022
Ծիրանի յուղի օգտակար հատկությունները
Ծիրանը, բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով
11:26
20 Հունիսի 2022
Վաղը ամառային արևադարձի օրն է
Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը
13:15
17 Հունիսի 2022
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում. ՖՈՏՈ
15:22
16 Հունիսի 2022
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
15:07
15 Հունիսի 2022
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
13:14
15 Հունիսի 2022
Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
19:37
14 Հունիսի 2022
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
15:50
14 Հունիսի 2022
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ