429.75
7.83
408.31
+29
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանը չափազանց շահագրգռված է Հայաստանում ռուսալեզու ԶԼՄ-ների զարգացման հարցում. դեսպան

14:16
07 Հոկտեմբերի 2011

Ռուսաստանը չափազանց շահագրգռված է Հայաստանում ռուսալեզու ԶԼՄ-ների զարգացման, այստեղ ռուսերեն լեզվով նոր ինտերնետ-պորտալների ստեղծման հարցում, ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

«Դա մեր հարաբերությունների կարևոր գործիքն է, ռուսաց լեզուն վաղվա օրվա կամուրջն է, այն ինտեգրացիոն դեր է խաղում ռուս-հայկական մարդասիրական կապերի ամրապնդման հարցում, որոնք մեր երկրների միջև ռազմավարական հարաբերությունների բաղկացուցիչն են»,-ուրբաթ «Ռուսալեզու մեդիատարածքը Հայաստանում. ներկան և ապագան» թեմայով կլոր սեղանի բացման ընթացքում ունեցած ելույթում ասել է նա:
Միաժամանակ Կովալենկոն ֆորումի մասնակիցների առջև մի քանի կարևոր և արդիական հարցեր է բարձրացրել տվյալ թեմայի վերաբերյալ, մասնավորապես այն մասին, թե ինչո՞վ է լցվում ռուսերեն լեզվով հեռարձակվելու համար նախատեսված եթերաժամը, ի՞նչ է թողարկվում եթերով ռուսերեն լեզվով, և պահանջվա՞ծ է, արդյոք, այդ տեղեկությունը:

«Հետաքրքիր կլիներ կլոր սեղանի շրջանակներում լսել փորձագետների կարծիքը, թե որ լսարանի համար են այստեղ աշխատում ռուսալեզու ԶԼՄ-ները, արյդո՞ք կարելի է այն ընդարձակել, որքա՞ն է կազմում երիտասարդության տոկոսն այդ մարդկանց շրջանակներում, ինչու՞ մեծ չեն թերթերի տպաքանակները, և ինչու՞ են դրանք այդքան քիչ, արդյո՞ք պետք է նորերը հիմնել, թե՞ դա պահանջված չէ»,- ասել է նա:
Դեսպանին նաև հուզել է, թե որքա՞ն է այդ տեղեկատվական ռեսուրսների նշանակությունը, հասարակական կարծիքի ձևավորման վրա ունեցած դրանց ազդեցության աստիճանը:

«Եվ մի բան էլ՝ հաշվի առնելով հայկական շուկայում ռուսական բիզնեսի կշիռը, արդյո՞ք բավական է թվում տնտեսական վերլուծությունը, որը ԶԼՄ-ներում ռուսերեն լեզվով է հրապարակվում»,- ասել է նա:

Կովալենկոն կլոր սեղանի մասնակիցներին առաջարկել է փորձել հասկանալ, թե ինչն է այդ ոլորտում ապահով, ինչի հետ կապված են բարդություններ առաջանում, ինչ է պետք անել դրանք հաղթահարելու համար, ինչպես նաև նրանց ակտիվ և առարկայական բանավեճի կոչ է արել:
«Ռուսալեզու մեդիատարածքը Հայաստանում. ներկան և ապագան» թեմայով կլոր սեղանը կազմակերպվել է «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» զարգացման հիմնադրամի և «Առաջ Ռուսաստան և Հայաստան» հայկական հիմնադրամի կողմից՝ ՌԴ նախագահի աշխատակազմի արտերկրի հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության աջակցությամբ:

Կլոր սեղանն անցկացվում է «Հայաստանում ռուսաց լեզվի օրերի» (հոկտեմբերի 3-9) շրջանակներում, կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի և Հայաստանի նախագահների աշխատակազմերի, երկու երկրների արտգործնախարարների ներկայացուցիչներ, ռուսական և հայկական ԶԼՄ-ների ղեկավարներ, փորձագետներ:

Միջոցառման խնդիրներն են ռուսական և հայկական ԶԼՄ-ների համագործակցության զարգացմանն աջակցելը, Հայաստանում հեռուստատեսային ԶԼՄ-ների ոլորտում երկկողմ կապերի ամրապնդումը և հեռուստատեսային ու ռադիոհեռարձակման, էլեկտրոնային մեդիա-ռեսուրսների զարգացման հեռանկարների սահմանումը: Միջոցառման մասնակիցները մտադիր են քննարկել Հայաստանում ռուսալեզու ԶԼՄ-ներին վերաբերող հրատապ խնդիրներն ու սահմանել դրանց զարգացման հեռանկարները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:52
29 Հունիսի 2022
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը՛
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
16:17
27 Հունիսի 2022
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
17:37
22 Հունիսի 2022
Ծիրանի յուղի օգտակար հատկությունները
Ծիրանը, բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով
11:26
20 Հունիսի 2022
Վաղը ամառային արևադարձի օրն է
Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը
13:15
17 Հունիսի 2022
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում. ՖՈՏՈ
15:22
16 Հունիսի 2022
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
15:07
15 Հունիսի 2022
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
13:14
15 Հունիսի 2022
Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
19:37
14 Հունիսի 2022
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
15:50
14 Հունիսի 2022
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ
12:25
13 Հունիսի 2022
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
11:55
13 Հունիսի 2022
Պարզ միջոց տան պայմաններում մաշկի գույնը լավացնելու համար
Պարզ միջոց տան պայմաններում մաշկի գույնը լավացնելու համար