430.54
7.67
408.56
+16
Եղանակը Երևանում
Հայ

Մանկավարժական կրթության ոլորտում բակալավրիատի ցենզ է ծրագրվում ներդնել 2018 թվականից

15:09
04 Հոկտեմբերի 2011

Հայաստանի Ազգային Ժողովը երեքշաբթի երկրորդ ընթերցմամբ լրացումներ կատարեց «Կրթության մասին» օրենքում, որոնք բակալավրիատի ցենզի ներդրում են ենթադրում մանկավարժական կրթության ոլորտում 2018 թվականի օգոստոսի 20-ից:

«Անշուշտ, որքան արագ մենք բարեփոխումն անցկացնենք, այնքան ավելի լավ: Սակայն ցանկանում ենք նաև պաշտպանել միջին մասնագիտական կրթությամբ աշխատող մոտ 4.5 հազար ուսուցիչների, ինչպես նաև մանկավարժական քոլեջների մոտ հազար ուսանողների շահերը»,- ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով օրինագիծը:
Ըստ նրա, այս ժամկետը սահմանվել է` ելնելով երկու մոտեցումներից:

«Միջին մասնագիտական կրթությամբ արդեն աշխատող ուսուցիչները հաջորդ տարի կարող են բուհերի մանկավարժական մասնագիտությունների բաժիններ ընդունվել և հինգ տարի անց ստանալ բակալավրի աստիճան: Այն ուսանողները, ովքեր այս տարի քոլեջներ են ընդունվել, հնարավորություն են ստանում երեք տարի սովորելու քոլեջում, ինչից հետո բակալավրիատում սովորելու համար չորս տարի ունեն”,- ասաց նա:
Ինչպես նշեց Աշոտյանը, Հայաստանը դեռևս խորհրդային ժամանակներից ժառանգել է մի մոդել, որի համաձայն, մանկավարժամանկ գործունեություն կարող է իրականացնել միջին մասնագիտական կրթություն ստացած անձը:
«Երկրի գործող օրենսդրությունը թույլ է տալիս քոլեջների շրջանավարտներին մանկավարժական գործունեություն իրականացնել: Սակայն, խոսելով բարձրագույն կրթության որակի բարձրացման մասին՝ մենք առաջին հերթին պետք է մտածենք մանկավարժների որակավորման բարձրացման մասին»,- ընդգծեց նախարարը:

Նա ավելացրեց նաև, որ այսօր աշխարհն ինտենսիվ տեմպերով առաջ է ընթանում կրթության որակի բարձրացման ուղղությամբ:
«Ուսուցիչներին առաջադրվող պահանջները բավականին խիստ են: Բազմաթիվ եվրոպական երկրներում բակալավրը մանկավարժական գործունեություն իրականցնելու համար պահանջվող նվազագույն աստիճանն է: Շատ երկրներ արդեն անցել են մագիստրոսական ցենզի»,- ասաց նա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
22 Հունիսի 2022
Ծիրանի յուղի օգտակար հատկությունները
Ծիրանը, բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով
11:26
20 Հունիսի 2022
Վաղը ամառային արևադարձի օրն է
Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը
13:15
17 Հունիսի 2022
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում. ՖՈՏՈ
15:22
16 Հունիսի 2022
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
15:07
15 Հունիսի 2022
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
13:14
15 Հունիսի 2022
Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
19:37
14 Հունիսի 2022
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
15:50
14 Հունիսի 2022
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ
12:25
13 Հունիսի 2022
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
11:55
13 Հունիսի 2022
Պարզ միջոց տան պայմաններում մաշկի գույնը լավացնելու համար
Պարզ միջոց տան պայմաններում մաշկի գույնը լավացնելու համար
11:37
13 Հունիսի 2022
Արտառոց դեպք կենդանաբանական այգում. կապիկը կառչել է այցելուին և չի ցանկացել բաց թողնել (ՎԻԴԵՈ)
Արտառոց դեպք կենդանաբանական այգում. կապիկը կառչել է այցելուին և չի ցանկացել բաց թողնել. ՎԻԴԵՈ
20:35
10 Հունիսի 2022
McDonald's-ի երկրպագուն. ԱՄՆ-ում արջը մեծ ախորժակով բուրգեր է խժռում (ՎԻԴԵՈ)
McDonald's-ի երկրպագուն. ԱՄՆ-ում արջը մեծ ախորժակով բուրգեր է խժռում. ՎԻԴԵՈ