416.32
6.61
408.2
+30
Եղանակը Երևանում
Հայ

Սթրոս Կանը պահանջում է մերժել հյուրանոցի սպասուհու կողմից ներկայացված քաղաքացիական հայցը

10:46
27 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը դիմել է Նյու Յորքի դատարան, որպեսզի չեղյալ հայտարարվի իր դեմ ներկայացված քաղաքացիական հայցը, որը ներկայացրել էր հյուրանոցի սպասուհին, ում նկատմամբ նախկին պաշտոնյան իբր սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթեր գործակալությանը:

Սթրոս Կանի իրավաբանների թիմը պնդում է, որ ֆինանսիստը, միջազգային նորմերի համաձայն, անձեռնմխելիություն է ունեցել այս տարվա օգոստոսի սկզբին ներկայացված հայցի նկատմամբ:

«Դատարանը պետք է մերժի պատասխանողի (Սթրոս Կանի) դեմ ներկայացված հայցադիմումը, քանի որ, համաձայն միջազգային իրավունքի, որին պարտավոր են ենթարկվել ԱՄՆ-ի բոլոր դաշնային օրենքները և առանձին նահանգների օրենքները, նա անձեռնմխելիություն ունի նման հայցերի նկատմամբ»,- ասվում է Բրոնքսի նյույորքյան Գերագույն դատարանում Սթրոս Կանի փաստաբանների հայտարարությունում: 

Սթրոս Կանը ձերբակալվել է մայիսի 14-ին Նյու Յորքում՝ Փարիզ մեկնելուց տասը րոպե առաջ: Նրան առաջադրվել են «բռնության փորձ, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու, ազատությունից ապօրինի կերպով զրկելու» մեղադրանքներ: Ձերբակալությունից հետո նա մի քանի օր անցկացրել է բանտում, իսկ այնուհետև Նյու Յորքի Գերագույն դատարանը համաձայնել է նրան ազատ արձակել 1 միլիոն դոլար գրավի դիմաց և տնային կալանքի տակ պահել: Մայիսի 19-ին Սթրոս Կանը հայտարարել է ԱՄՀ-ի տնօրեն հրահանգիչի պաշտոնից ազատվելու մասին։
Սթրոս Կանի դեմ գործը հուլիսի սկզբին փակման վտանգի տակ հայտնվեց, երբ դատախազությունը հայտարարեց, թե սպասուհին կեղծ ցուցմունքներ է տվել Ավելի վաղ դատախազությունը հայտարարել էր, որ սպասուհին կեղծ ցուցմունքներ է տվել երկրում ապաստան խնդրելիս, ստել է հարկային և սոցիալական մարմիններին, ինչպես նաև, հավանաբար ստել է մեծ ժյուրիի առջև երդման տակ տրվող ցուցմունքների ընթացքում։

Սպասուհու փաստաբանները միաժամանակ պնդում են, որ գոյություն ունեն Սթրոս Կանի մեղավորության ապացույցներ, և նա իսկապես բռնաբարության փորձ է կատարել նրա նկատմամբ:

Օգոստոսի սկզբին Դիալոն քաղաքացիական դատավարություն է սկսել Սթրոս Կանի դեմ:
Այնուամենայնիվ, Սթրոս Կանի դեմ հարուցված քրեական գործը փակվել է օգոստոսի 23-ին, իսկ օգոստոսի 26-ին Նյու Յորքի դատախազությունը վերադարձրել է անձնագիրն ԱՄՀ-ի նախկին ղեկավարին: Դոմինիկ Սթրոս Կանը վերադարձել է Ֆրանսիա սեպտեմբերի 4-ին:

Ինքը Սթրոս Կանը սպասուհու հետ իր կապն բարոյական սխալ է անվանել, բայց նշել է, որ իրենց հարաբերությունները վճարովի չեն եղել և պարտադրանքի կամ ագրեսիայի բնույթ չեն կրել: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:24
05 Հուլիսի 2022
7 օրում ազատվեք 7 կգ ավելորդ քաշից. արդյունավետ դիետա
7 օրում ազատվեք 7 կգ ավելորդ քաշից. արդյունավետ դիետա
10:50
04 Հուլիսի 2022
Կիրկորովը երգում է Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին և լսում է «Հորովել» (ՎԻԴԵՈ)
Կիրկորովը երգում է Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին և լսում է «Հորովել». ՎԻԴԵՈ
13:14
03 Հուլիսի 2022
Բացառիկ կադրեր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հարսանեկան արարողությունից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բացառիկ կադրեր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հարսանեկան արարողությունից. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
16:06
30 Հունիսի 2022
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը
14:52
29 Հունիսի 2022
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը՛
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
16:17
27 Հունիսի 2022
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
17:37
22 Հունիսի 2022
Ծիրանի յուղի օգտակար հատկությունները
Ծիրանը, բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով
11:26
20 Հունիսի 2022
Վաղը ամառային արևադարձի օրն է
Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը
13:15
17 Հունիսի 2022
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում. ՖՈՏՈ
15:22
16 Հունիսի 2022
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
15:07
15 Հունիսի 2022
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
13:14
15 Հունիսի 2022
Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան