«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն ընդգրկվել է Հայաստանի ամենամեջբերված լրատվամիջոցների թոփ-տասնյակում՝ ըստ «Յանդեքս-Նովոստի»-ի վարկածի, ուրբաթ Երևանում կայացած «Ինչպես է աշխատում Յանդեքս.Նովոստի ծառայությունը» սեմինարի ընթացքում ասել է «Յանդեքս. Նովոստի» ծառայության ղեկավար Լև Գերշենզոնը:
Միաժամանակ նա նշել է, որ հայկական աղբյուրների մեջբերումը բավական դժվար է հաշվել, «քանի որ տվյալները շատ քիչ են»:
Վարկանիշը կազմվում է ամեն շաբաթ թարմացվող հաշվետվության տվյալներով:
Գերշենզոնը նշել է, որ Հայաստանի մասով Յանդեքս-Նովոստիի ծրագրերի մեջ է ներառված սյուժեների տարբերակումը թողարկման ներսում՝ հաշվի առնելով հայկական ԶԼՄ-ների հետաքրքրությունն իրադարձության հանդեպ, ինչպես նաև ԶԼՄ-ի նախապատվությունը՝ սյուժեի վերաբերյալ տեղեկությունները տարբերակելիս:
Ըստ նրա, Յանդեքս-Նովոստի ծառայությունը նախատեսում է 2012թ.-ին Հայաստանի աղբյուրների տրամադրած հաշվետվությունների և լուրերի առանձին թողարկումներ սկսել: «Մեզ թվում է, որ դա ավելի հեշտ է, քան մեկ տարի առաջ, երբ մենք առաջին անգամ ներառեցինք մեկ այլ լեզու՝ ուկրաիներենը: Այժմ մենք ավելի շատ փորձ ունենք»,- պարզաբանել է նա:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն արդեն երկու տարի է՝ հետևում է հայկական Ինտերնետ ռեսուրսների շուրջ Yandex.ru որոնողական համակարգի վարկածով Ինտերնետ ռեսուրսների մեջբերման ցուցիչին, և այդ ողջ ժամկետի ընթացքում կայքը հայկական Ինտերնետ ռեսուրսների ցուցակում անընդհատ առաջին տեղն է զբաղեցնում։
«Նովոստի-Արմենիան» գործակալությունը հայկական լրատվական շուկայի առաջատարներից է։ 2005թ.-ին հուլիսին գրանցված «Նովոստի-Արմենիա» գործակալության հիմնական նպատակը երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը լուսաբանելն է:
2005 թ. դեկտեմբերի 8-ին «Նովոստի-Արմենիա» գործակալությունն ու «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության մասին:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը 2009թ. մարտին լավագույնն է ճանաչվել «Եվրոպական թեմաների մոնիթորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրի «Եվրոպական թեմաներն առավել լայնորեն լուսաբանող ԶԼՄ» անվանակարգում: Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից:
2009թ.-ի հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Gold» կատեգորիայի Միջազգային աստղ մրցանակ է շնորհել։-0-