«Արմենիա» առագաստանավը նախօրեին Լիբանանից ուղևորվեց Կիպրոս, որտեղ տեղի կունենա շուրջերկրյա նավագնացության ավարտի հանդիսավոր արարողությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ակնկալվում է, որ կիպրոսյան քաղաք Լիմասոլում կայանալիք հանդիսավոր արարողությանը կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Արմենիա» առագաստանավի շրջանակներում «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավագնացությունը մեկնարկել է 2009թ.-ի մայիսի 28-ին Վալենսիա իսպանական նավահանգստում: Նավագնացության ընթացքում հատուկ երթուղի է մշակվել, որի շրջանակներում չի անտեսվել տիեզերքի ոչ մի անկյուն, որտեղ գոնե մեկ հայ է բնակվում:«Արմենիան» խարիսխն իջեցրել է հինգ մայրցամաքների նավահանգիստներ՝ լողալով երեք օվկիանոսների ջրերով՝ Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական:
«Մեսրոպ Մաշտոց» արշավախմբին ճանապարհում էին Լիբանանում ՀՀ դեսպան դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը, հայկական կառույցների ղեկավարները, համահայկական խաղերի մասնակիցները, հարյուրավոր լիբանանահայեր:
Լիբանանում ՀՀ դեսպանն ու հայոց թեմի առաջնորդը իրենց խոսքում նշեցին, որ առագաստանավը կատարեց իր պատմական առաքելությունը` տարբեր մայրցամաքներում գտնվող մեր հայրենակիցներին փոխանցելով հայ ժողովրդի հարուստ պատմության խորհրդանիշները: Հռետորները առագաստանավի անձնակազմին մաղթեցին անսպառ եռանդ, հաջողություններ և նորանոր հաղթանակներ: -0-