«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն օգոստոսի համար հայտարարում է, որ իջեցվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ընթացող «Արմենիա» ֆիրմային գնացքի VIP-վագոն/սրահի տոմսերի գինը:
«Այժմ բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել VIP-վագոն/սրահի տոմսը երկտեղանի կուպեի տոմսի գնով (28,84 հազար դրամ՝ մոտ 78,5 դոլար)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սակագնի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ «Արմենիա» ֆիրմային գնացքի էլեկտրոնային էջում՝ http://www.ukzhd.am/batumi.html:
Երևան-Բաթումի-Երևան երթուղով գործող ամենօրյա ֆիրմային գնացքի մեկնարկը տրվեց հունիսի 15-ին: Գնացքի ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից հասնում են Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան՝ 16 ժամ 55 րոպեում: -0-Ն.Ա.
Այս տարի գնացքի տոմսերը կարելի է ձեռք բերել միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Այն թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից: ---0-