Հուլիսի 29-ի տվյալներով Հայաստանում համաներմամբ ազատ է արձակվել 554 մարդ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից:
Միաժամանակ կրճատվել են 320 դատապարտյալի պատժամիջոցի ժամկետները:
Հանրապետությունում համաներումը հայտարարվել է ՀՀ ԱԺ-ի կողմից մայիսի 26-ին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով:
Համաներմամբ ազատ արձակվածների թվում են նաև հայկական ընդդիմության ներկայացուցիչները՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը և «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան, ովքեր դատապարտվել են 2008 թ.-ի մարտյան անկարգությունների գործով:
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 քաղաքացի:-0-