431.95
7.72
408.39
+27
Եղանակը Երևանում
Հայ

Քահանան կոչ է անում Վարդավառը տոնելիս առաջնորդվել ՀԱԵ օրացույցով

18:41
29 Հուլիսի 2011

Վարդավառը (Քրիստոսի Պայծառակերպության տոն) տոնելիս պետք է առաջնորդվել Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցով, այլ ոչ թե նշել սեփական հայեցողությամբ, ուրբաթ ասաց Արարատյան թեմի քահանա Բաբկեն Հայրապետյանը:
Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

«Ես չեմ ցանկանում կտրուկ արտահայտվել և խոսել, որ դա չիմացության կամ տգիտության հետևանք է, բայց պետք է հետևել Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցին»,- ասաց քահանա:
Մասնավորապես նա նշեց, որ Իջևանում (Տավուշի մարզ) Վարդավառը նշել են անցած շաբաթ: «Ի՞նչ են նրանք անելու հուլիսի 31-ին: Գոյություն ունեն որոշակի «ժողովրդական» ավանդույթներ, բայց այդ տոնի հիմքում առաջին հերթին ընկած է Աստծու գովաբանությունը»,- ասաց քահանան:

Քահանա Բաբկեն Հայրապետյանը նաև նշեց, որ ապարդյուն են Վարդավառի հետ կապված ժողովրդական սովորույթների (մասնավորապես՝ միմյանց ջրելը) և Հայ Առաքելական Եկեղեցու քրիստոնեական ավանդույթների հակադրման փորձերը:

«Մենք չենք հրաժարվում մեր նախնիների թողած ժառանգությունից: Գրիգոր Լուսավորիչը (Հայկական Եկեղեցու հիմնադիրը) մկրտել է ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ մեր սովորույթները»,- ասաց նա:

Նա նշեց, որ միմյանց ջրելու ավանդույթը կապված է Համաշխարհային Ջրհեղեղի պատմության հետ: «Միմյանց ջրելը հիշեցնում է Ջրհեղեղի և դրա պատճառների մասին: Այդ ավանդույթը որոշակի մաքրման իմաստ է կրում»,- ասաց քահանան:

Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) եւ Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները. «Եվ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տե՜ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»: Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեք»: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան և սաստիկ վախեցան:

Եվ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՜ ելեք և մի վախեցեք: Նրանք աչքերը բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսա» (Մատթ. 17: 2-8): Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ:

Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:17
27 Հունիսի 2022
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
17:37
22 Հունիսի 2022
Ծիրանի յուղի օգտակար հատկությունները
Ծիրանը, բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով
11:26
20 Հունիսի 2022
Վաղը ամառային արևադարձի օրն է
Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը
13:15
17 Հունիսի 2022
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում. ՖՈՏՈ
15:22
16 Հունիսի 2022
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
15:07
15 Հունիսի 2022
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
13:14
15 Հունիսի 2022
Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
19:37
14 Հունիսի 2022
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
15:50
14 Հունիսի 2022
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ
12:25
13 Հունիսի 2022
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
11:55
13 Հունիսի 2022
Պարզ միջոց տան պայմաններում մաշկի գույնը լավացնելու համար
Պարզ միջոց տան պայմաններում մաշկի գույնը լավացնելու համար
11:37
13 Հունիսի 2022
Արտառոց դեպք կենդանաբանական այգում. կապիկը կառչել է այցելուին և չի ցանկացել բաց թողնել (ՎԻԴԵՈ)
Արտառոց դեպք կենդանաբանական այգում. կապիկը կառչել է այցելուին և չի ցանկացել բաց թողնել. ՎԻԴԵՈ