426.35
7.46
407.95
+33
Եղանակը Երևանում
Հայ

Շոգ եղանակը նորմայի սահմաններում է. փորձագետ

17:17
29 Հուլիսի 2011

Հայաստանի շոգ եղանակը հատուկ է ամառային ժամանակահատվածին և անոմալ չէ, ուրբաթ հայտարարեց ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ Նունե Բակունցը։

«Հայաստանը ծովի մակարդակից բարձր է գտնվում, և ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվությունը բավականին բարձր է ոչ միայն արևի ուղիղ ճառագայթների տակ, այլ նաև ստվերում»,- ասաց նա։

Այս կապակցությամբ Բակունցը խորհուրդ տվեց խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ 10-15 րոպեից շատ մնալուց, պաշտպանել գլուխն արևից նույնիսկ ամպամած եղանակին և կրել բաց երանգների ազատ հագուստ՝ պատրաստված բնական կտորներից։

Ջրազրկումից խուսափելու համար Բակունցը խորհուրդ տվեց օրական խմել 2-3 լիտրից ոչ պակաս գոլ ջուր։ Նրանք, ովքեր առողջական վիճակից ելնելով՝ շատ հեղուկ չեն օգտագործում, պետք է պարտադիր խորհրդակցեն բժշկի հետ ջրի օգտագործման օպտիմալ ծավալի մասին։

Խորհուրդ է տրվում նաև խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ ժամը 12։00-ից 17։00-ը երկարատև էքսկուրսիաներից, խաղերից և լողից։ Բոլոր տարածքները միաժամանակ պետք է օդափոխվեն, բայց անհրաժեշտ է խուսափել միջանցիկ քամիներից։

Փորձագետի խոսքով՝ շոգ եղանակը հատկապես վատ են տանում սրտանոթային հիվանդություններով տառապող և զարկերակային բարձր ճնշում ունեցող մարդիկ։

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն իր հերթին հայտնեց, որ, չնայած ջերմաստիճանի բարձրացմանը, «Շտապօգնության» կանչերի թիվը կրճատվել է։
«Եթե հունիսին «Շտապօգնության» բժիշկները սպասարկել են 13 626 կանչ, ապա հուլիսին արդեն 1 190 կանչ է եղել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դրանց թվում արևի հարվածի միայն 23 դեպք է արձանագրվել։

Հայհիդրոմետ ծառայության կանխատեսումներով, Արարատի և Սյունիքի հովտում օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը կկազմի 40 աստիճան տաքություն։ Հատկապես բարձր ջերմաստիճան կդիտվի Երևանում։ Շոգը կսկսի նվազել օգոստոսի 2-ից, իսկ օգոստոսի 5-ին կնվազի 4-5 աստիճանով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:06
30 Հունիսի 2022
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը
14:52
29 Հունիսի 2022
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը՛
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
16:17
27 Հունիսի 2022
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
17:37
22 Հունիսի 2022
Ծիրանի յուղի օգտակար հատկությունները
Ծիրանը, բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով
11:26
20 Հունիսի 2022
Վաղը ամառային արևադարձի օրն է
Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը
13:15
17 Հունիսի 2022
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում. ՖՈՏՈ
15:22
16 Հունիսի 2022
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
15:07
15 Հունիսի 2022
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
13:14
15 Հունիսի 2022
Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
19:37
14 Հունիսի 2022
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
15:50
14 Հունիսի 2022
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ
12:25
13 Հունիսի 2022
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ