+9
Եղանակը Երևանում
Հայ

Ընտանեկան ավանդույթների պատճառով մանկական թրաֆիքինգի խնդիրն այդքան էլ արդիական չէ Հայաստանում

17:34
27 Հուլիսի 2011

Ընտանեկան ավանդույթների պատճառով մանկական թրաֆիքինգի խնդիրն այդքան էլ արդիական չէ Հայաստանում չորեքշաբթի մանկական թրաֆիքինգի հարցերի շուրջ կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ասաց «Հայաստանի մանկական թրաֆիքինգի կանխումը» People in Need չեխական իրավապաշտպան կազմակերպության նախագծի ղեկավար Տաթևիկ Բեջանյանը:

Պաշտոնական տվյալների համաձայն, վերջին վեց տարիների ընթացքում գրանցված հինգ դեպքերի հետևանքով Հայաստանում 11 երեխա է տուժել: Հայաստանում գրանցված հինգ դեպքերից երեքի վերաբերյալ արդեն դատարանի վերջնական վճիռներ կան: Գործերից մեկը գտնվում է դատավարության փուլում, իսկ մյուսը՝ հետաքննության:
«Հայաստանում ընտանիքը հիմնական սոցիալական բջիջն է, և մենք ձգտում ենք մեր հիմնական հարստության՝ հայկական ընտանիքի  պահպանմանը և հուսով ենք, որ չենք կորցնի այդ ընտանեկան արժեքները»,- ասաց Բեջանյանը:

Ամեն դեպքում, ըստ նրա, հայ երեխաները պաշտպանված չեն Ինտերնետի կամ հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերի բացասական ազդեցությունից, որոնք նույնպես հին ընտանեկան ավանդույթների ոչնչացման պատճառ են դառնում:

Սակայն, ինչպես նշեց փորձագետը, դա գլոբալ հարց է, որը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին կամ Հայաստանին, այլ  անդրադառնում է հետխորհրդային տարածաշրջանի բոլոր երկրներին:
Այս կապակցությամբ նա ընդգծեց բնակչության իրազեկության մակարդակի բարձրացման կարևորությունը, որն այժմ բավական ցածր է: Դրա համար People in Need-ն ուսուցիչների, մանկապարտեզների աշխատակիցների, խնամակալության մարմինների, սոցիալական ծառայությունների, ոստիկանների և երեխաների հետ աշխատող պետական կառույցների համար դասընթացներ է անցկացրել՝ մանկական թրաֆիքինգը կանխելու նպատակով:
Ըստ նրա, առանձին աշխատանք է անցկացվում թափառաշրջիկ երեխաների հետ, ովքեր առանձին դեպքերում խնամակալության մարմիններ են ուղարկվում:

«Հայաստանի մանկական թրաֆիքինգի կանխումը» Եվրամիության ծրագիրը գործել է 27 ամիսների ընթացքում՝ 2009թ.-ի մայիսից մինչև 2011թ.-ի հուլիսը: Ծրագիրն իրականացվել է People in Need չեխական իրավապաշտպան կազմակերպության կողմից: Դրա անցկացման համար ԵՄ-ն ավելի քան 400 հազար եվրո է հատկացրել:

People in Need ոչ առևտրային կազմակերպություն է, ստեղծվել է 1992թ.-ին Պրահայում: Կազմակերպությունը նախագծերն իրականացնում է ինչպես իր երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
People in Need կազմակերպությունը Հայաստանում աշխատում է 2003թ.-ից և նախագծեր է իրականացնում Հայաստանից անօրինական միգրացիայի կանխման և տեղական ինքնակառավարմանն օգնելու ուղղությամբ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում