416.32
6.61
408.2
+28
Եղանակը Երևանում
Հայ

Վերջին վեց տարում Հայաստանում 11 երեխա է տուժել թրաֆիքինգից

16:28
27 Հուլիսի 2011

Տասնմեկ երեխա է տուժել Հայաստանում վերջին վեց տարիներին Հայաստանում թրաֆիքինգի արձանագրված հինգ դեպքերում, չորեքշաբթի ասաց «Թրաֆիքինգի դեմ պայքարի օժանդակության կենտրոնի ռեսուրսային կենտրոնի» իրավաբան Դավիթ Թումասյանը Երևան-Մոսկվա մանկական թրաֆիքինգի հարցերով տեսակամուրջի ընթացքում։

«Հայաստանում արձանագրված հինգ դեպքերից երեքի վերաբերյալ արդեն դատարանի վերջնական վճիռներ կան՝ երկու մարդ դատապարտվել է յոթ տարի ազատազրկման, իսկ մեկը՝ 10 տարի ազատազրկման։ Գործերից մեկը դատավարության փուլում է, մյուսը՝ հետաքննության»,- ասաց Թումասյանը։
Ըստ նրա, արձանագրված դեպքերի թվում են մուրացկանության մեջ անչափահասների ներգրավումը, ինչպես նաև սեռական շահագործումը։

Փորձագետը միաժամանակ նշեց, որ տուժածներն առավելապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են, հատուկ դպրոցների աշակերտներ, ոչ լիարժեք ընտանիքների երեխաներ, որոնք ունեն ֆինանսական, սոցիալ տնտեսական և հոգեբանական խնդիրներ։

«Հայաստանում թրաֆիքինգի մյուս բոլոր տեսակներում, այդ թվում՝ օրգանների կամ հյուսվածքների նպատակով երեխաների թրաֆիքինգում ոչ մի դեպք չի արձանագրվել, առավել ևս, երբ Հայաստանում չկան բավարար թվով բժշկական հաստատություններ, որտեղ կան անհնաժեշտ պայմաններ օրգանների պահման և փոխպատվաստման համար»,- ասաց Թումասյանը։

Փորձագետը նշեց նաև, որ սկսած 2003 թվականից (այն ժամանակ Հայաստանում մտցվեց «թրաֆիքինգ» տերմինը), չի արձանագրվել երեխաների թրաֆիքինգի ոչ մի դեպք, որը կապված է որդեգրման հետ, այդ թվում՝ դեպի արտերկիր, քանի որ որդեգրումն առավելապես իրականացվում է սփյուռքահայերի կողմից։
Իրավաբանը հայտնեց, որ թեև Հայաստանում արձանագրված դեպքերը մեծաթիվ չեն, այնուամենայնիվ, երեխաների նկատմամբ նույնիսկ մի դեպքը վկայում է կանխարգելիչ քայլերի անցկացման և այս երևույթի դեմ պայքարի անհրաժեշտության մասին՝ դրա տարածումը բացառելու համար։
Նա չբացառեց նաև մանկական թրաֆիքինգի չգրանցված դեպքերը՝ հաշվի առնելով այն, որ շահագործման դեպքերն իրականացվում են մտերիմ մարդկանց կամ հարազատների կողմից, ովքեր ավելի հաճախ ապրում են նույն ընտանիքում։

«Սակայն եթե այս փաստերի մասին հայտնի է դառնում, ապա ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասաց Թումասյանը։
Թրաֆիքինգը Հայաստանում պատժելի է 2003 թվականից, իսկ 2011 թվականի սկզբից այս հանցատեսակի նկատմամբ կիրառվող պատիժը խստացվել է։ Քրեական օրենսգքրում կատարված փոփոխությունների համաձայն, մանկական թրաֆիքինգը պատժվում է 7-15 տարի ժամկետով գույքի առգրավմամբ, ինչպես նաև որոշակի գործունեության իրականացման և որոշակի պաշտոնների զբաղեցման արգելքով։

Ավելի վաղ օրենքում ավելի փոքր ժամկետներ են գործել, և սահմանափակումներ չեն եղել կոնկրետ գործունեությամբ, մասնավորապես մանկավարժական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ։
Հայաստանն ամբողջությամբ վավերացրել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպման բոլոր կոնվենցիաները, որոնք նախատեսում են հանցագործությունների ինչպես որակավորումը, այնպես էլ դրանց նկատմամբ պատժամիջոցը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:31
06 Հուլիսի 2022
Քերոբյանը միլիարդատեր փլեյբոյ Դեն Բիլզերյանի հետ քննարկել է Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները
Քերոբյանը միլիարդատեր փլեյբոյ Դեն Բիլզերյանի հետ քննարկել է Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները
18:24
05 Հուլիսի 2022
7 օրում ազատվեք 7 կգ ավելորդ քաշից. արդյունավետ դիետա
7 օրում ազատվեք 7 կգ ավելորդ քաշից. արդյունավետ դիետա
10:50
04 Հուլիսի 2022
Կիրկորովը երգում է Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին և լսում է «Հորովել» (ՎԻԴԵՈ)
Կիրկորովը երգում է Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին և լսում է «Հորովել». ՎԻԴԵՈ
13:14
03 Հուլիսի 2022
Բացառիկ կադրեր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հարսանեկան արարողությունից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բացառիկ կադրեր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հարսանեկան արարողությունից. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
16:06
30 Հունիսի 2022
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը
14:52
29 Հունիսի 2022
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը՛
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
16:17
27 Հունիսի 2022
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
17:37
22 Հունիսի 2022
Ծիրանի յուղի օգտակար հատկությունները
Ծիրանը, բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով
11:26
20 Հունիսի 2022
Վաղը ամառային արևադարձի օրն է
Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը
13:15
17 Հունիսի 2022
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում. ՖՈՏՈ
15:22
16 Հունիսի 2022
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
15:07
15 Հունիսի 2022
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս