+17
Եղանակը Երևանում
Հայ

Եկեղեցու դեմ արշավներն ուղղված են ազգի թուլացմանը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

20:02
25 Հուլիսի 2011

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավներն ուղղված են ազգի թուլացմանը, ասել է Ամենայն Հայոց Հայրապետը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերից:
Ըստ նրա, այսօր Եկեղեցուն որոշակի ենթատեքստով ուղղված մեղադրանքները զուրկ են որևէ հիմքից և անարդար են։

Վերջին օրերին Facebook ցանցում ստեղծվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող մի քանի խմբեր, ինչին հետևեց կոնտրակցիան, և այժմ Ինտերնետում ակտիվ պայքար է ընթանում կաթողիկոսի հրաժարականի կողմնակիցների և հակառակորդների միջև։

Մասնավորապես, ցանցում արծարծվում է Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ, իբր, խոսելով Սանահինի տաճարի մասին, Կաթողիկոսը մի անգամ ասել է. «Ես գործ չունեմ սարերում գտնվող այդ եկեղեցիների հետ»։ Սուրբ Էջմիածինը դա կտրականապես հերքում է։

«Եկեղեցուն ուղղված հարվածները մի նպատակ ունեն՝ թուլացնել ազգի հոգևոր միաբանությունը, միասնությունը։ Ազգն ուժեղ է իր միաբանությամբ, իսկ հայ ժողովրդի հոգևորությունը, իր եկեղեցու նկատմամբ սերն ամուր է, և, ազգը թուլացնելու համար, ինչպես դա արվել է դարերի ընթացքում, փորձում են թուլացնել եկեղեցին, նրա հոգևոր ուժը»,- ասել է Հայ Եկեղեցու առաջնորդը։ Նրա խոսքով, երկրին հզոր հոգևոր կյանք է անհրաժեշտ, հզոր եկեղեցի, ինչը նշանակում է ժողովրդի հսկայական հավատք, ամուր հոգևոր կյանք։

«Մեր զավակները մեղք չունեն, որովհետև առանձին անհատներ՝ քաղաքական նպատակներից առաջնորդված, կամ պատվերներ ունենալով տարբեր ուժերից, տարբեր կառույցներից՝ իրենց գործն են կատարում՝ շփոթության մեջ գցելով մեր բարեպաշտ զավակներին»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նա նշել ՝, որ Եկեղեցու թերությունը, հնարավոր է, այն է, որ լիարժեք չի ներկայացնում իր աշխատանքը, գործունեությունը, ծրագրերը, խնդիրներն ու դժվարությունները։

«Մենք փորձում ենք մեր առաքելությունը իրականացնել մեր ժողովրդի զավակաց կրթել դաստիարակել Տեր Քրիստոսի հավատով, նրանց մատուցել Քրիստոսի սուրբ Ավետարանը, բայց կարծում եմ, որ ժամանակի մեջ պիտի այդ անդրադարձումը լինի, որ Եկեղեցին ճիշտ ճանապարհով է առաջնորդվել, որ իր ջանքերը ուղղել է մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը, մեր զավակների քրիստոնեական դաստիարակությանը, մեր հայրենիքի զորացման ու շենացման գործին և մեղադրանքները, որոնք այսօր որոշակի միտումնավորությամբ ներկայացվում են եկեղեցուն, պիտի անդրադառնան և տեսնեն, որ այդ բոլորը զուրկ են որևէ հիմքից և արդար չեն, որովհետև եկեղեցու դեմ հարվածները հետապնդում են տկարացնելու ազգի հոգևոր միասնականությունը»,- նշել է Գարեգին Երկրորդը:
Նա նշել է նաև, որ Եկեղեցին պետք է դրսևորի իր սերն ու բարյացակամությունը, անկախ իր նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքից։

«Մենք լավատես ենք, մենք վստահություն ունենք առ Աստված, որ տերը իր ձեռքերի մեջ է պահում իրեն հավատացող և իրեն հավատարիմ հայ ժողովրդին, որ բոլոր նման փորձությունները, բոլոր նման նենգ գործողություները պիտի տապալվեն և արդյունք չպիտի տան և մեր ժողովրդի զավակունք միշտ պիտի լինեն հակված իրենց սուրբ եկեղեցուն»:--0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել
12:25
23 Մարտի 2023
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց