412.9
5.07
388.28
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում ամուսնությունների թիվն ավելի մեծ է, քան ամուսնալուծությունների թիվը

15:37
22 Հուլիսի 2011

Վերջին 20 տարիների ընթացքում կտրուկ նվազած ամուսնությունների վիճակագրության մեջ դրական դինամիկա է նկատվում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ժողովրդագրության և մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

«90-ական թվականներից հետո կտրուկ նվազել է գրանցված ամուսնությունների թիվը, մասնավորապես 1995թ.-ին ողջ Հայաստանի տարածքում գրանցվել է ընդամենը 15911 ամուսնություն»,- ասաց նա։
Ըստ նրա, 1980թ.-ին Հայաստանում ավելի քան 32 հազար ամուսնություն է գրանցվել, իսկ արդեն 1990թ.-ին նրանց թիվը 28 հազար է կազմել։

Ինչպես հայտնեց Կույումջյանը, ամենացածր ցուցանիշը հասել է 2000թ.-ին, երբ իրենց հարաբերություններն օրինականացրել է 10988 քաղաքացի։

«Արդեն 2000թ.-ից հետո գրանցված ամուսնությունների թիվն աստիճանաբար սկսել է աճել, իսկ 2010թ.-ին գերազանցել է 17984-ը»,- ասաց նա։

Ըստ նրա, միաժամանակ զգալիորեն կրճատվել են ամուսնալուծությունների դեպքերը։ Այսպիսով, 2010թ.-ին 10988 ընտանեկան զույգերից շուրջ 3 հազարն ամուսնալուծվել է։

Կույումջյանը տեղեկացրեց, որ միաժամանակ ամուսնացած կանանց միջին տարիքը երեք տարով ավելացել է։ Եթե 1994թ.-ին կանայք ամուսնանում էին 22 տարեկանում, ապա այժմ հարսի միջին տարիքը կազմում է մոտավորապես 25 տարեկան։

Հայ փեսաների միջին տարիքը նույնպես ավելացել է 2 տարով՝ մինչև 27-29 տարեկան։
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2011թ.-ի հունվար-մարտ ամիսներին գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 4604, ինչը 3,9 տոկոսով շատ է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ամուսնալուծությունների թիվը կազմել է 776, ինչը 9,4 տոկոսով բարձր է 2010թ.-ի հունվար-մարտ ամիսների ցուցանիշից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում