+14
Եղանակը Երևանում
Հայ

Գարեգին Երկրորդը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ և օծել է Մերձբալթիկայի առաջին հայկական եկեղեցին

13:27
01 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, ով հովվապետական այցով գտնվում է Ռիգայում, հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հետ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

«Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց նախագահին հայ համայնքի հանդեպ Լատվիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող մշտական հոգատար վերաբերմունքի և ուշադրության համար», - նշվում է տեղեկատվության մեջ:

Զատլերսն իր հերթին, ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Ռիգա, բարձր գնահատանքով ներկայացրեց հայ համայնքի կարևոր ներդրումը Լատվիայի կյանքում և շնորհավորեց Նորին Սրբությանը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման և օծման առիթով: 

Օծման արարողությունը, որը գլխավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, տեղի է ունեցել նախօրեին Ռուս Ուղղափառ Եկեղեցին ներկայացնող Ալեքսանդր միտրոպոլիտի, Լյութերական Եկեղեցին ներկայացնող Պավել եպիսկոպոսի, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Էստոնիայից և Լիտվայից ժամանած ուխտավորների ներկայությամբ:

Շարականների, սաղմոսների ու աղոթքների ուղեկցությամբ օծվեցին եկեղեցու զանգակատան խաչը, Ս. Սեղանը և սյուները:

Օծման արարողությունից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկա ժողովրդին:

«Ցնծում են այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Լատվիայում բնակություն հաստատած մեր հավատավոր զավակները, քանզի այսօր իր աստվածային օծումն ստացավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի անունը կրող հոյակերտ այս տաճարը», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նրա խոսքերով՝ այս Եկեղեցու կառուցումով պիտի նորոգվի լատվիահայ համայնքի հոգևոր-մշակութային կյանքը:

«Աստված, որ բնակվում է մեր հոգիներից ներս, հրաշափառ այս եկեղեցու ներկայությամբ Լատվիայի նվիրական հողում պիտի բնակություն հաստատի լատվիահայ համայնքային կյանքից ներս` հեղելով հայրենասիրության, մարդասիրության և ազգասիրության շնորհները հայորդյաց սրտերում և նրանց ձեռաց ու մտքերի գործերի վրա, քանզի Եկեղեցին, որ օծեցինք Սրբալույս Մյուռոնով և մեր հայրերից ավանդված աղոթքներով, դադարում է միայն նյութական, առարկայական կառույց լինելուց, այն դառնում է ոգեղեն իրականություն», - ընդգծել է Գարեգին Երկրորդը:

Նա նշել է, որ որտեղ էլ հանգրվանել է հայը, իր առաջին մտածումն է եղել եկեղեցի կառուցել:

«Մեր զավակները քաջ գիտակցությունն ունեն այն անհերքելի իրականության, թե քրիստոնեությունն է արտահայտում մեր հոգևոր ինքնությունը, և թե Հայ Առաքելական Եկեղեցին է ձևավորում ազգային քրիստոնեական իր դիմագիծը: Տեսնում ենք, թե ինչպես է հայն իր տունը, եկեղեցին ու դպրոցը կերտել իրեն հյուրընկալած երկրներում և, վայելելով տեղի իշխանությանց բարյացակամ խնամքն ու հոգատարությունը, աստվածապավինությամբ սկսել իր նոր կյանքն ու գործունեությունը որպես արժանավոր, հպարտ քաղաքացի այդ երկրի», - նշել է Գարեգին Երկրորդը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է հայորդիներին քրիստոնեական զորեղ հավատքով և հավատի գործերով շարունակել Լատվիայի նվիրական հողում բարեզարդել իրենց ազգային կյանքը:

Նորին Սրբությունը նորաօծ եկեղեցուն նվիրեց սրբապատկեր: Հավարտ արարողության՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց անդրանիկ Ս. Պատարագը: Պատարագիչն էր Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նույն օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնության գրեր շնորհեց եկեղեցու կառուցման գործում մեծ ավանդ ունեցած բարերարներին` Առնո Տեր-Սահակովին, Արտակ Դանիելյանին, Էդուարդ Տեր-Սահակովին, Ռոբերտ Հովհհանեսյանին, Էռնեստ Բերնիսին, Սերգեյ Ավետիսյանին, Աղան Ավետիսյանին, Արա Դավոյանին, Պավել Սայադովին, Ատոմ Խաչատրյանին, Մխիթար Մխիթարյանին, Վաչագան Պողոսյանին, Արթուր Իսախանովին, Ռուստամ Ասոյանին, Ենոք Կոսյանին և Սուրն Պարսամյանին:

Երեկոյան ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ համայնքի կողմից տրվեց պաշտոնական ընթրիք, որին մասնակցում էին հայ համայնքի անդամներ, Լատվիայի իշխանությունների և Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ:

Ուրբաթ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կվերադառնա Մայր Աթոռ Ս. Էջմիածին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել
12:25
23 Մարտի 2023
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց