Շատ կատակեցին․ «Comedy Club»-ը փոխհատուցել է վիրավորված երաժշտի բարոյական վնասը (ՎԻԴԵՈ)
17:16
19 Հունիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուս երաժիշտ Վյաչեսլավ Անտոնովը դատի է տվել «Comedy Club»-ին իր հասցեին հնչեցրած ռեպլիկի համար և 40,8 հազ․ ռուբլի գումար է ստացել դատական կարգով ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, հայտնում է lenta.ru- ն։
Загружается новость ... "Лево"
Երաժիշտը որոշել է դատարան դիմել այն պատճառով, որ հաղորդման թողարկումներից մեկի ժամանակ իր տեսահոլովակի մի հատված է ցուցադրվել, որը հումորիստները անվանել են «сельхозстайл» (գյուղատնտեսական ոճ)։ Անտոնովն ի սկզբանե ցանկացել է 1 մլն ռուբլի ստանալ, սակայն, արդյունքում, ավել քիչ գումար է ստացել։
Անտոնովը հանդես է գալիս շանսոն ոճով և իր երգերի տեսահոլովակները հրապարակում է իր YouTube-յան ալիքում՝ հավաքելով մինչև մի քանի միլիոն դիտում։ «Comedy Club»-ի հաղորդումներից մեկի ժամանակ ծաղրել են նրա «Апрель» (Ապրիլ) երգի տեսահոլովակը։-0-
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց 7 աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում 7 պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում