ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պետական գույքի կառավարման կոմիտեի փոխնախագահ Գևորգ Լորեցյանը տեսանյութ է հրապարակել Facebook–յան իր էջում, որտեղ երևում է, թե ինչպես է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթարյան Հայրապետյանը կատարում հանրահայտ «Shape of my heart» երգը։
«Երաժշտական փոստարկղ։ Երգում է Մխիթար Հայրապետյանը», – վերնագրել է տեսանյութը Լորեցյանը։–0–