ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ հանդիպման ընդմիջումը` Pepsi Superbowl Halftime Show-ն, անմոռանալի դարձրեցին համաշխարհային աստղեր Շակիրան և Ջենիֆեր Լոպեսը` պարային շոուի ցուցադրմամբ, հաղորդում է peopletalk.ru–ն։
Շակիրան հանդես է եկել She Wolf, Empire , Whenever, Whenever, իսկ հետո Բեդ Բաննիի հետ կատարել Կարդի Բիի I Like It և Chantaje երգերը։ Վերջում երգչուհու կատարմամբ հնչել է Hips Don't Lie հիթը։
Շակիրայի կատարումներից հետո բեմ է բարձրացել Ջենիֆեր Լոպեսը` կատարելով Jenny From The Block, Get Right, Waiting For Tonight, Mi Gente երգերը, իսկ ելույթը եզրափակել On The Floor և Let’s Get Loud կատարումներով։ Վերջին երգն, ի դեպ, երգչուհին կատարել է 11–ամյա դստեր` Էմմիի հետ, իսկ Շակիրան այդժամ նրանց նվագակցում էր հարվածային գործիքներով։
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց 7 աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում 7 պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում