526.2
7.42
476.76
+19
Եղանակը Երևանում
Հայ

Շախմատի հանճար Լևոն Արոնյանը նշում է ծննդյան օրը

15:23
06 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ուրբաթ նշում է ծննդյան օրը։ Արոնյանը 2005-ի աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2006-ի և 2007-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն։

2011-ին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու)։ Երկու տարի անընդմեջ` 2005-ին և 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։ 2013-ի օգոստոսի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստն է (2813)։

Արոնյանը սկսել է շախմատ խախալ 9 տարեկան հասակում։ Շախմատ խաղալ նրան սովորացրել է ավագ քույրը։ Արդեն 12 տարեկանում նա դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն։

Загружается новость ... "Право"

Հետագայում Արոնյանը բազմաթիվ հաղթանակներ է տարել երիտասարդական մրցաշարերում։ Երիտասարդ շախմատիստի համար ամենակարևորն էր 2002 թ.–ին Գոայում անցած մրցաշարը, երբ նա դարձավ մինչև 20 տարեկանների երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Հենց այդ ժամանակ նրա ընտանիքը Հայաստանից տեղափողվեց Գերմանիա։

2000 թվականներին Արոնյանը մեծ հաջողություններ գրանցեց միջազգային մրցաշարերում։ Լուրջ կարիերայի առաջին փուլն ավարտվեց 2005 թվականին Խանտի Մանսիյսկում անցկացված մրցաշարի հաղթանակով, ինչից հետո հայ գրոսմայստերը հնարավորություն ստացավ պարբերարար մասնակցել հավակնորդների մրցաշարին։

Նրա հաշվին են գրանցված մեր ժամանակների ամենահեղինակավոր մրցաշարերի հաղթանակները` Վեյք անԶեյում, Լինարեսում, Տալեում, Բիլբաոյում։ 2009 թվականին Արոնյանը վաղաժամկետ հաղթանակ տարավ ՖԻԴԵ–ի Գրան–Պրի մրցաշարում։

Այս տարվա սեպտեմբերի 27–ին Արոնյանը նորից նվաճեց շախմատի աշխարհի գավաթը, իսկ սեպտեմբերի 30–ին ամուսնացավ ֆիլիպինուհի շախմատիստ, երևանյան «Ճամփորդ» ամսագրի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլիի հետ։ –0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:48
17 Հոկտեմբերի 2019
Ռավշանա Կուրկովան սկսել է հանդիպել հայի հետ (ՖՈՏՈ)
Համացանցում ակտիվ քննարկում են 39–ամյա Ռավշանա Կուրկովայի նոր ընտրյալին։
13:07
16 Հոկտեմբերի 2019
Քորթնի Քարդաշյանը դարձել է նենգ դայակի զոհը
Քորթնի Քարդաշյանը դարձել է նենգ դայակի զոհը:
14:25
15 Հոկտեմբերի 2019
«Գյումրիի էֆեկտը» Հայաստանի բոլոր քաղաքներում. Վանաձորը շքեղ նվեր է ստացել (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է բոլորին միասին տոնել Վանաձորի օրը:
12:52
15 Հոկտեմբերի 2019
Բա որ այս ձմեռն էլ տաք լինի՞. Գագիկ Սուրենյանը հռետորական հարց է տալիս
Օդի ջերմաստիճանը 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
21:00
14 Հոկտեմբերի 2019
Քանյե Ուեսթը քրիստոնյա է դարձել
Քանյե Ուեսթը հայտնել է, որ քրիստոնեություն է ընդունել
17:15
14 Հոկտեմբերի 2019
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ միակողմանի կերպով լուծարել է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը:
12:51
14 Հոկտեմբերի 2019
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում:
11:38
14 Հոկտեմբերի 2019
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ (ՎԻԴԵՈ)
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ:
21:15
13 Հոկտեմբերի 2019
Դարչինով սուրճի 2 անսպասելի և չափազանց օգտակար հատկությունները
Օրական խորհուրդ է տրվում օգտագործել մեկ գրամ դարչին:
19:29
13 Հոկտեմբերի 2019
Խոլեստերին` բարեկա՞մ, թե՞ թշնամի
Տարածված կարծիքին ի հակառակ` խոլեստերինը բոլորովին էլ տոքսին չէ, և ոչ էլ վնասակար նյութ:
16:47
13 Հոկտեմբերի 2019
Գիտնականները ճաղատության դեմ պայքարի հատուկ սարք են ստեղծել
Գիտնականները ճաղատության դեմ պայքարի հատուկ սարք են ստեղծել:
13:59
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում այնքան ոգեշնչող հանդիպումներ են եղել. Քարդաշյանը պատմել է նախագահի հետ ունեցած հանդիպման մասին (ՖՈՏՈ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է տպավորություններով կիսվել Հայաստան կատարած այցի մասին: