576.34
6.26
490.17
+11
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Սևանա լճի ափին գեղեցիկ հարսանիք է կազմակերպվել․ Շրջակա միջավայրի նախարարն այն անթույլատրելի է համարում (ՖՈՏՈ)

10:10
04 Սեպտեմբերի 2020
© Լուսանկարը՝ www.facebook.com/PetrosyanRomanos

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Օրերս հարսանեկան հանդիսություններ կազմակերպող և լուսանկարահանող կազմակերպություններից մեկն իր Facebook-յան էջում հրապարակել էր լուսանկարների շարք, որտեղ երևում է, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենում «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելավայրի տարածքում։ 

Դրան Facebbook-յան իր էջում անդրադարձել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Նա նշել է, որ հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Առկա տվյալների համաձայն արարողությանը մասնակցել է շուրջ 50-60 մարդ, որոնց ներկայությունն ու ազատ տեղաշարժը տարածքում կարող էր անհանգստացնել արգելավայրում բնակություն հաստատած թռչուններին և ունենալ բացասական հետևանքներ։ 

«Մենք, իհարկե, երջանկություն ենք մաղթում նորապսակներին, սակայն անընդունելի ենք համարում հարսանյաց հանդիսությունների անցկացումը բնության հատուկ պահպանվող տարածքներում»,- գրել է նա։ 

Նախարարը նշել է, որ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է պետական արգելավայրերի պահպանության ռեժիմը։ Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը: 

Загружается новость ... "Право"
«Շրջակա միջավայրի նախարարությունը քանիցս իրազեկել և տեղեկացրել է հանրությանը, որ Սևանի ափին գտնվող այդ ծայրաստիճան գեղեցիկ վայրը բնության հատուկ պահպանվող տարածք է և նախատեսված չէ մասնավոր հավաքույթներ կազմակերպելու համար։ Այն նպատակ ունի ապահովել և կազմակերպել չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգիստը, ապահովել ապրելակերպի բնական միջավայրի պահպանությունը»,- գրել է Պետրոսյանը։ 

Նա նշել է, որ դեղին ավազը լուծում է ոչ թե գեղեցիկ լինելու խնդիրը, այլ չվահյուր թռչունների համար ընկալելի և ապահով վայր թվալու անհրաժեշտությունը։ Նախարարի խոսքսվ՝ այս համակարգը կարևոր է ինչպես Հայաստանի ողջ տարածքի էկոհամակարգի, այնպես էլ թռչող կենդանիների միջցամաքային անխաթար չուի ու նրանց անվտանգ կեցության համար։ Հետևաբար, խախտվել է ինչպես բնության հատուկ պահպանվող տարածքում բնակվող կենդանիների անդորրը, այնպես ել ԲՀՊՏ-ների պահպանության ռեժիմի կարգը, որը ժամանակին չի կասեցվել և պատշաճ արձանագրվել։ 

«Տեղեկացնեմ նաև, որ դեպքի կապակցությամբ «Սևան» ազգային պարկում նշանակվել է ծառայողական քննություն։ Հավելեմ նաև, որ համապատասխան գրություններ են ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ դեպքն ուսումնասիրելու և իրավական ընթացք տալու համար»,- գրել է նախարարը։ 

Նա ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորել է, այսրոպեական գեղագիտական պահանջները բավարարելու համար չխախտել ԲՀՊՏ-ներում սահմանված գործող կարգն ու չշրջանցել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմը՝ պահպանելով հազվագյուտ տեսակների բնադրավայրերի և բնակատեղիների անխաթարությունը։ 

«Վստահեցնում եմ, որ «Սևան» ազգային պարկի առջև խնդիր է դրված այսուհետ հետևողական և պատշաճ կատարել իրենց վերապահված լիազորություններն ու պարտականությունները»,- ասվում է Շրջակա միջավայրի նախարարի գրառման մեջ։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:00
07 Հոկտեմբերի 2020
ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ հեռախոսով սահմանագծում տիրող իրավիճակի և մարտական դիրքերի տեղակայման վայրերի մասին խոսակցություններից
ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ հեռախոսով սահմանագծում տիրող իրավիճակի և մարտական դիրքերի տեղակայման վայրերի մասին խոսակցություններից
13:15
06 Հոկտեմբերի 2020
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, թե ինչ հասցեով պետք է ուղղվեն ՊՆ կարիքների համար հավաքագրված միջոցները
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ բանակին օգնելու համար հավաքագրվող գումարները պետք է ուղարկվեն բացառապես 2 հիմնադրամներ
18:26
03 Հոկտեմբերի 2020
Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի (ՈՒՂԻՂ)
Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կատարվում է զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների․ ՈւՂԻՂ
18:36
01 Հոկտեմբերի 2020
Իրանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակի արդյունքում 6-ամյա երեխա է վիրավորվել (ՖՈՏՈ)
Արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը․ ՖՈՏՈ
17:16
01 Հոկտեմբերի 2020
Այսօր մինչև ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկի մի շարք հասցեներում
18:05
30 Սեպտեմբերի 2020
Ուշադրություն, ադրբեջանական ֆեյք. փորձագետը նշել է սոցցանցերում վտանգների հիմնական աղբյուրները (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, ադրբեջանական ֆեյք. փորձագետը նշել է սոցցանցերում վտանգների հիմնական աղբյուրները. ՎԻԴԵՈ
22:31
29 Սեպտեմբերի 2020
Իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականները կկարողանան շարունակել իրենց կրթությունը․ ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍՆ-ն կապահովի իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը
19:01
29 Սեպտեմբերի 2020
ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ արցախցիներին տներում ապաստան առաջարկելու հայտարարություններից
ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ արցախցիներին տներում ապաստան առաջարկելու հայտարարություններից
15:44
29 Սեպտեմբերի 2020
Պետք է կանխել ևս մեկ ցեղասպանությունը․ Հենրիխ Մխիթարյանը կոչով է հանդես եկել (ՎԻԴԵՈ)
Պետք է կանխել ևս մեկ ցեղասպանությունը․ Հենրիխ Մխիթարյանը կոչով է հանդես եկել. ՎԻԴԵՈ
14:53
29 Սեպտեմբերի 2020
Քանյե Ուեսթը կոչ է արել աղոթել Հայաստանի համար (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթը կոչ է արել աղոթել Հայաստանի համար. ՖՈՏՈ
17:49
28 Սեպտեմբերի 2020
ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ Facebook-ում արցախցներին ապաստարան առաջարկելու հրապարակումներից
ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ Facebook-ում արցախցներին ապաստարան առաջարկելու հրապարակումներից