ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Աշխարհահռչակ հայազգի երգչուհի և դերասանուհի Շերը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և Ադրբեջանին մեղադրել Հայաստանը ոչնչացնելու ներկայիս մտադրության մեջ:
Загружается новость ...
"Право"
«Հայաստանը շրջափակման մեջ գտնվող փոքր երկիր է, որտեղ բնական ռեսուրսներ չկան, որ հզոր երկրները գողանան: Հայաստանի շրջապատված է թշնամիներով: Թուրքիան ոչնչացրել է 2 միլիոն հայի: Ադրբեջանը նույնպես փորձում է սպանել, և ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում, որովհետև Ադրբեջանը «Սև ոսկի» ունի»:
Շերի թվիթն ուղեկցվում է նկարով, որում գրված է․ «Սև օր քրիստոնեության համար: Ոչ ոք չկանգնեց աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կողքին, որովհետև մենք ունենք միայն պատմություն և մշակույթ, իսկ դա չենք կարող արտահանել: Շնորհակալություն մարդկությանը»։-0-
