ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ամուսնուց` Ալեքսիս Օհանյանից, ադամանդակուռ շքեղ մատանի է նվեր ստացել։
Սերենան հրապարակել է մատանիով լուսանկարը նորածին դստեր` Օլիմպիա Օհանյանի Instagram-ում։
Ուիլյամս-Օհանյան զույգը հանդիպում է 2015թ.-ից: Նրանք նշանադրվել են 2016 թվականին, իսկ պսակադրվել են մի քանի օր առաջ Նոր Օռլեանում։
Загружается новость ...
"Право"
36-ամյա Ուիլյամսը կրել է Alexander McQueen գեղեցիկ հարսանեկան զգեստ, որն ավելի ուշ՝ խնջույքի ժամանակ, փոխել է ավելի կարճ, բայց ոչ պակաս գեղեցիկ Versace զգեստով: Բացի այդ, հարսնացուն կրել է մոտ 3.5 մլն դոլար արժողությամբ զարդեր:
Նշվում է, որ Նոր Օռլեանում կայացած միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ աստղեր, այդ թվում` Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Ջեյ Զին: -0-
