Սատկել է աշխարհի «ամենամուննաթով» կատուն
17.05.2019,
16:06
Սատկել է Համացանցում որպես Grumpy Cat հայտնի կատուն, ասվում է Twitter–ի նրա միկրոբլոգում։
![Սատկել է աշխարհի «ամենամուննաթով» կատուն Սատկել է աշխարհի «ամենամուննաթով» կատուն](/upload/iblock/051/ypu5reoz6t44tgq5duh3b3az4kc5txtu.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Սատկել է Համացանցում որպես Grumpy Cat հայտնի կատուն, ասվում է Twitter–ի նրա միկրոբլոգում։
Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», կատվի տերերը հայտնել են, որ նրա մահվան պատճառն ինֆեկցիայից ստացած բարդություններն էին։ Նա սատկել է մայիսի 14–ի առավոտյան 7 տարեկան հասակում։
Գաճաճություն և սխալ կծվածք ունեցող կատուն հայտնի է դարձել 2012 թվականին համացանցում իր լուսանկարի հայտնվելուց հետո։ Նրա մռութի յուրահատուկ արտահայտության պատճառով նա ստացել է Grumpy Cat կամ բարկացկոտ կատու անունը։ Կենդանու լուսանկարները դարձել են ինտերնետ մեմեր, ինչպես նաև նա էջեր է ունեցել սոցցանցերում։
Grumpy Cat–ի տերերը պնդել են, որ, չնայած իր ստացած անվանը, կատուն շատ քնքուշ է և հանգիստ, և բարկացած տրամադրությունը նրան հատուկ չէ։ -0-