ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Տարվա ամենադեպրեսիվ օրը հունվարի երրորդ երկուշաբթին է, պարզել են բրիտանացի գիտնականները։ 2019 թվականին դա հունվարի 21–ն է։
Տրամադրության անկումը պայմանավորված է մի շարք պատճառներով, գրում է
МИР24–ը։ Ձմռան առաջին ամսվան բնորոշ են սառնամանիքները, մրրիկները, կարճ ամպամած օրերը, երկար գիշերները, հայտնում է Liverpool Echo–ն։
Մարդկանց ճնշում է նաև, որ Նոր տարվա օրերն ավարտվել են` թողնելով դատարկ դրամապանակ և խոստումների ցանկ, որը քչերն են կարողացել իրականացնել, օրինակ, անցնել առողջ սննդակարգի կամ գնալ կարուձևի դասընթացների։
Գիտնականները նշում են, որ մարդու հոգեկան առողջության վրա ազդում են մի շարք գործոններ, որոնց հետ նա բախվում է առօրյայում` սննդակարգից մինչև աշխատավայրի միջավայրը։
Ոմանք սրտնեղություն են զգում ոչ միայն հունվարի երրորդ երկուշաբթին, այլ ձմռան բոլոր ամիսներին։ Այս երևույթը հայտնի է որպես «սեզոնային դեպրեսիա»։
Վերջին հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ այս ընկճախտը կարող է կապված աչքերի գույնի հետ։ Կապտաչյա մարդիկ կամ մոխրագույն աչքեր ունեցողները պակաս դեպրեսիվ են, քան մուգ աչքեր ունեցողները։ Տրամադրությունը բարձրացնելու լավ միջոց է մաքուր օդին զբոսանքները, ցանկալի է` ցերեկային լույսի ժամերին։ -0-