Ռուսները մայիսյան տոներին 9 օր կհանգստանան

03.04.2019, 20:41
Մայիսյան երկար արձակուրդները ստացվել են հունվարի 5–ի և 6–ի, ինչպես նաև փետրվարի 23–ի հանգստյան օրերի տեղափոխումից:
Ռուսները մայիսյան տոներին 9 օր կհանգստանան
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռուսները կհանգստանան մայիսի 1–ից 5–ը և մայիսի 9—ից 12–ը մայիսյան առաջիկա տոների առիթով։ Այդ մասին չորեքշաբթի հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Ռոստրուդի մամուլի ծառայությանը։

«Մայիսյան երկար արձակուրդները ստացվել են հունվարի 5–ի և 6–ի, ինչպես նաև փետրվարի 23–ի հանգստյան օրերի տեղափոխումից»,– ասվում է հաղորդման մեջ` գերատեսչության ղեկավարի տեղակալ Իվան Շկլովեցի հղումով։

Գարնան և աշխատանքի օրվա (մայիսի 1) տոնակատարության կապակցությամբ ռուսները կհանգստանան հինգ օր անընդմեջ` մայիսի 1–ից 5–ը ներառյալ։

«Աշխատանքային կլինեն մայիսի 6, 7,8–ը, իսկ հանգստյան` մայիսի 9-12–ը ներառյալ»,– գերատեսչությունը մեջբերում է Շկլովեցի խոսքը։
  
Ինչպես հիշեցնում են Ռոստրուդում, քանի որ ապրիլի 30–ը և մայիսի 8–ը նախատոնական աշխատանքային օրեր են, դրանց տևողությունը մեկ ժամով պակաս կլինի։ -0-