ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանցի ինքնուրույն զբոսաշրջիկների մոտ մեկ երրորդը, սեպտեմբերին ԱՊՀ երկրներում հանգստանալու երկրներից ընտրել է Հայաստանը, հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ճամփորդությունների Связной Трэвел ծառայությանը:
Ուսումնասիրության արդյունքներով, ռուսաստանցիների կողմից սեպտեմբերի համար ամրագրված ավիատոմսերի 72%-ը բաժին է ընկնում ներռուսական չվերթերին` Մոսկվա, Ղրիմ, Սև ծովի ափ, հաճախորդների ևս 15%-ը սեպտեմբերին ընտրել են ԱՊՀ երկրները, մյուս 13%-ը որոշել են Եվրոպա մեկնել (Իսպանիա, Իտալիա, Թուրքիա):
Մասնավորապես, ԱՊՀ երկրների թվում աշնան առաջին ամսվա ամենատարածված երկիրը Հայաստանն է, ուր կմեկնի հանգստացողների 29%-ը, Հայաստանին հետևում է Ուզբեկստանը և Մոլդովան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում