Ռուսական ԶԼՄ-ները հրապարակել են Երևանից արտահանված մաքսանենգ ծխախոտի առգրավման կադրեր․ ՊԵԿ-ը մեկնաբանել է (ՎԻԴԵՈ)

06.06.2020, 23:25
Ռուսական ԶԼՄ-ները հրապարակել են Երևանից արտահանված մաքսանենգ ծխախոտի առգրավման կադրեր․ ՊԵԿ-ը մեկնաբանել է (ՎԻԴԵՈ)
Ռուսական ԶԼՄ-ները հրապարակել են Երևանից արտահանված մաքսանենգ ծխախոտի առգրավման կադրեր․ ՊԵԿ-ը մեկնաբանել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսական vestivrn.ru տեղեկատվական կայքը հրապարակել է Երևանից Վորոնեժ ինքնաթիռով արտահանված մաքսանենգ ծխախոտների խմբաքանակի առգրավման մասին տեսանյութ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը հարցում է ուղարկել ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտե՝ ռեպորտաժը մեկնաբանելու խնդրանքով:

Загружается новость ... "Лево"
«Լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ: Այն վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ արդեն իսկ ՊԵԿ-ը տրամադրել է համապատասխան գրավոր պարզաբանում լրատվամիջոցների գրավոր հարցադրումներին»,- ասվում է գերատեսչության մամուլի ծառայություն հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնեցին ՊԵԿ-ից, Վորոնեժ քաղաքում ծխախոտի նոր խմբաքանակ տեղափոխելու դեպք չլինելու փասը հաստատվել է նաև ՀՀ-ում ՌԴ մաքսային մարմինների ներկայացուցիչների կողմից:

«Ի դեպ, հավելենք, որ ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված, ինչպես նաև չկա որևէ պաշտոնական գրություն՝ տվյալ բեռի մաքսանենգ որակված լինելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Համաձայն ռուսաստանյան «Վեստի-Վորոնեժ» ռեսուրսի, Վորոնեժի սահմանապահները առգրավել են 16 տոննա ներմուծված ծխախոտ (70 միլիոն ռուբլի վաճառքի գին), որը հայտնաբերվել է Երևանից Վորոնեժ ժամանող բեռնատար ինքնաթիռում:

Տեսանյութը հասանելի է հղումով :

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, դատելով պիտակներից, բոլոր ծխախոտներն արտադրվել են Հայաստանում, մինչդեռ ապրանքի վրա ծխախոտի համար նախատեսված ակցիզային դրոշմանիշներ չկան: «Ի դեպ, սա արդեն վերջին ամսվա ընթացքում Հայաստանից մաքսանենք ծխախոտի երկրորդ մեծ բեռն է: Ապրիլի վերջին նույն ծխախոտներից առգրավել էին Կրասնոդարի սահմանապահները», - գրում է հրատարակչությունը:

Մինասյանի մեղադրանքը և Փաշինյանի պատասխանը

Վատիկանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Facebook-յան ր էջում տեսանյութեր է հրապարակել, որում նա մեղադրում է Հայաստանի իշխանություններին: Տեսանյութերից մեկում Մինասյանը մեղադրել է ՀՀ վարչապետի կնոջ եղբորը՝ իշխող խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, վերջին երկու տարիներին ծխախոտի մաքսանենգություն կազմակերպելու մեջ:

Մայիսի 27-ին, մեկնաբանելով Մինասյանի հայտարարությունները, Փաշինյանը հայտարարելէ, որ Հայաստանից ծխախոտ արտահանելու առումով ամեն ինչ օրինական է: Նա հիշեցրեց Մինասյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, ըստ որի, վերջինիս հովանու ներքո ապօրինի ներմուծվել են թանկարժեք զարդեր, գյուղատնտեսական ապրանքներ, շինանյութ:-0-