ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Նկարիչ-դիզայներ, «Տերյան» մշակութային կենտրոնի ռեժիսոր Լիլիթ Մելիքյանը ռուսական Առաջին ալիքի « Модный приговор» հաղորդման հանդիսատեսին պատմել է 18-20-րդ դարերի հայկական ազգային տարազի մասին:
Նա խոսել է Վասպուրականի շրջանի, Կարին քաղաքի տարազների մասին, ներկայացրել ասեղնագործության, ձևավորման, նախշերի, ամուլետների մանրամասները: Նա նաև ցույց է տվել, թե ինչ տեսք է ունեցել ավանդական հարսանեկան զգեստը:
Ծրագրի հաղորդավար Ալեքսանդր Վասիլևը հետաքրքրություն է հայտնել նրա հադեպ, թե ինչպես են հին հայկական նախշերը հյուսվում ժամանակակից հանդերձանքների մեջ: -0-