Ռուս բլոգերներն այցելել են երևանյան մետրոյի լքված թունելներ (ՎԻԴԵՈ)

15.04.2020, 23:12
Ռուս բլոգերներն այցելել են երևանյան մետրոյի լքված թունելներ․ ՎԻԴԵՈ

Ռուս բլոգերներն այցելել են երևանյան մետրոյի լքված թունելներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Ռուս բլորգները այցելել են երևանյան մետրոյի կիսակառույց լքված թունելները։

Загружается новость ... "Лево"

Սկզբում տեսանյութի հեղինակ Den Stalk-ը ցույց է տալիս Հանրապետության Հրապարակը և պատմում այն մասին, որ Սովետական Միության փլուզումից հետո չի ավարտվել մետրոյի 3 կայարանների կառուցումը՝ Աջափնյակ, Նազարբեկյան և Դավիթաշեն։ Բլոգերներին հետաքրքրել է հենց կիսակառույց կայարանների միջև երկաթգծի լքված հատվածները։ 

Կարեն Դեմիրճյանի անվան երևանյան մետրոպոլիտենը հիմնվել է 1981թ․-ին։ Ներկա պահին Երևանում գործում է մետրոյի  10 կայարան։ Բոլոր երկաթգծերի ընդհանուր երկարությունը կազմում է 13,4 կմ։

Իսկ վերջին «Չարբախ» կայարանը բացվել է 1996թ․-ին, ինչից հետո բազմիցս է հարց բարձրացել ևս մեկ կայարանի գործարկման մասին; Այնուեամենայնիվ սովետական ժամանակներում մշակված նախագիծը մի քանի տասնյակ տարի է, ինչ մնացել է թղթի վրա։ -0-