Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության կենթարկվի
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կենթարկվիի դիագնոստիկ վիրահատության, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց նախկին նախագահի փաստաբանների խմբի մամուլի քարտուղար Էլինա Սաակովան:
«Ներկայումս Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում: Նա պատրաստվում է դիագնոստիկ վիրահատության, այսինքն` բժշկական հետազոտության», - նշեց Սաակովանը:
Ըստ նրա, հետազոտությունն անցկացվելու է մի քանի օրից, դեռ հստակ որոշված ամսաթիվ չկա:
Մարտի սկզբին Քոչարյանը նախաքննական կենտրոնից տեղափոխվել էր մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են սուր վեստիբուլոպաթիա, 3-րդ աստիճանի զարկերակային գերճնշում, սրտանոթային բարձր ռիսկ ունեցող սրտանոթային առիթմիա: Ստացիոնար բուժում ստանալուց հետո, Քոչարյանը ապրիլի 3-ին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:-0-