ՌԴ–ում հայ բժիշկը փրկել է 1 տարեկան փոքրիկի կյանքը` հանելով կերակրափողում մնացած մետաղյա բանալին (ՖՈՏՈ)

12.02.2020, 17:27
Իսկական հերոս. ՌԴ–ում հայ բժիշկը փրկել է 1 տարեկան փոքրիկի կյանքը` հանելով կերակրափողում մնացած մետաղյա բանալին. ՖՈՏՈ
ՌԴ–ում հայ բժիշկը փրկել է 1 տարեկան փոքրիկի կյանքը` հանելով կերակրափողում մնացած մետաղյա բանալին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայ բժիշկ Դավիթ Շահինյանը Ռուսաստանում  բարդ վիրահատություն է իրականացրել՝ 1 տարեկան երեխայի կերակրափողից  մետաղյա բանալին հանելու համար, հաղորդում է novorab.ru-ն:

Загружается новость ... "Лево"

Փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել ուշ երեկոյան: Բժիշկները միանգամից ռենտգեն հետազոտություն են կատարել, որի վրա պարզ երևացել էր օտար մարմինը, որը հայտնվել էր երեխայի կերակրափողում: 

Ինչպես պարզվել է, երեխան կուլ էր տվել խաղալիք կողպեքի մետաղյա բանալին: Չնայած, որ այն մեծ չէր, այնուամենայնիվ, երեխային անհանգստություն էր պատճառում: Բացի այդ, աղջիկը չէր կարողանում նորմալ ուտել և խմել: Որոշում է կայացվել էնդոսկոպիկ վիրահատություն իրականացնել:  

«Որոշ դեպքերում, երբ օտար մարմին է հայտնվում, այն հնարավոր է հանել 5 րոպեում, բայց այս դեպքում բարդություններ կային», – նշել է բժիշկ Դավիթ Շահինյանը կայքի թղթակցի հետ զրույցում:

Երեխայի կերակրափողից փոքր առարկան հանելու համար կիրառվել է ուլտրաբարակ մանկական էնդոսկոպ:

Սկզբում բժիշկը բանալին իջեցրել է ստամոքսի մեջ, որովհետև այնտեղ ավելի հեշտ էր բռնել այն, ինչից հետո զգուշորեն հանել է, ինչն էլ հենց բարդություններ է առաջացրել: Սա պետք էր հնարավորինս զգույշ անել՝ կերակրափողը չվնասելու համար:

Ինչպես նշում են մասնագետները, նման վիրահատությունները պահանջում են բարձր պորֆեսիոնալիզմ: Այդպես, անեսթեզիոլոգը պետք է ոսկերչի հստակությամբ հաշվարկի անեսթեզիայի չափաբաժինը, որովհետև չնչին տատանումները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների: Սակայն, ի ուրախություն բոլորի, ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ:-0-

 - рис.1

Լուսանկարը՝ բժիշկ Շահինյանի Instagram-ից