ՌԴ ԱԳՆ-ն լիահույս է, որ Բաքվում ձերբակալված Ուելդանով Գալուստյանի հարցը լուծում կստանա
16.01.2019,
15:53
Լավրովը նշել է, որ այլ երկրներում դժվար իրավիճակում հայտնված ՌԴ քաղաքացիների հարցը պարբերաբար շոշափվում է ԱԳՆ-ի կողմից:

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Ադրբեջանում ձերբակալված հայազգի ՌԴ քաղաքի Մարատ Ուելդանով-Գալուստյանի Ռուսաստան վերադարձի հարցը հնարավոր կլինի լուծել երկխոսության միջոցով, հայտնում է ՏԱՍՍը:
2018 թ.-ի մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը նշել է, որ այլ երկրներում, այդ թվում` ԱՊՀ երկրներում, դժվար իրավիճակում հայտնված ՌԴ քաղաքացիների հարցը պարբերաբար շոշափվում է ԱԳՆ-ի կողմից երկկողմ շփումների ժամանակ:
«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ կոնկրետ այս թեման շոշափվել է ադրբեջանցի մեր գործընկերների հետ վերջին բանակցությունների ժամանակ: Հուսով եմ, որ երկխոսության և լուծումների շնորհիվ, որոնք հիմնված են իրավական չափանիշների վրա, հնարավոր կլինի դուրս գալ բոլորին բավարարող արդյունքի, և կկարողանանք վերադարձնել այդ քաղաքացուն Ռուսաստան», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ նախարարը:-0-