Քիմիկոսը նշել է տոնական ճաշկերույթի ամենավտանգավոր մթերքները
25.12.2016,
19:17
Բրիտանացի քիմիկոս Քեթրին Հարքափը նշել է տոնական ճաշկերույթի ամենավտանգավոր մթերքները:

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բրիտանացի քիմիկոս Քեթրին Հարքափը նշել է տոնական ճաշկերույթի ամենավտանգավոր մթերքները: Նրա խոսքով, այդ մթերքների օգտագործումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մարդու ինքնազգացողության վրա, իսկ մեծ չափաբաժիններում մահվան պատճառ առաջացնել:
Ինչպես հայտնում է «Дни.ру»-ն, հղում անելով The Guardian-ին, ցուցակի առաջին տեղում մարցիպանն է: Շաքարի և մանրացված նուշի խառնուրդը կարող է լուրջ թունավորում առաջացնել, նուշի մեջ պարունակվող ամիգդալինի պատճառով:

Պատճառն այն է, որ աղիներում այն վերածվում է ցիանիդային ջրածնի, գրում է «Իզվեստիան»:
Երկրորդ տեղում մշկընկույզը, որում պարունակվող միրիստիցինն օժտված է հալյուցինագեն հատկություններով:

Մշկընկույզի չափազանց օգտագործման դեպքում կարող են առաջանալ արագասրտություն, տեսողության խախտում և սրտխառնոց: -0-