ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Այս կաթնաթթվային ըմպելիքը դեռևս հնագույն ժամանակներից Կովկասում «երկնային նվեր» է համարվել: Խոսքը կեֆիրի մասին է:
Կեֆիրի օգնությամբ կարելի է կրճատել ցանկացած դիետայի ժամկետը: Այն դուրս է բերում օրգանիզմից քայքայման կուտակված արգասիքները` վերականգնելով աղիների միկրոֆլորան: Բացի այդ, կեֆիրը հիանալի հակասեպտիկ է: Յուղազերծ կեֆիրը կարգավորում է լյարդի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:
Եվ այսպես,
sovkusom.ru-ն ներկայացնոմ է կեֆիրով ըմպելիք` նիհարելու համար: Սննդաբանները խորհուրդ են տալիս օգտագործել կեֆիրը կանաչ կոկտեյլի տեսքով: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է`
1. 300 մլ կեֆիր
2. 3 ճյուղ մաղադանոս
3. 3 ճյուղ սամիթ
4. 3 ճյուղ համեմ
5. 1 վարունգ
6. սև պղպեղ
Պատրաստման եղանակը շատ պարզ է` կտրատած կանաչեղենը և վարունգը խառնել կեֆիրի հետ և հարել բլենդերում: Ըստ ճաշակի ավելացնել պղպեղ և աղ, թեև լավագույն արդյունքի համար ցանկալի է, որ աղը հնարավորինս քիչ լինի:
Կեֆիրային կոկտեյլով կարելի է փոխարինել նախաճաշը կամ ընթրիքը, և առաջիկայում ձեր արտացոլանքը հայելու մեջ ձեզ հաճելիորեն կզարմացնի:
Եղեք առողջ: -0-