«Պոբեդա» լոուքոսթերը հերքել է Գյումրիում օդանավի կոշտ վայրէջքի տեղեկությունը

20.08.2019, 12:00
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել:
«Պոբեդա» լոուքոսթերը հերքել է Գյումրիում օդանավի կոշտ վայրէջքի տեղեկությունը
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի Գյումրիում «Պոբեդա» լոուքոսթերի օդանավի կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով փոխադրողի մամուլի ծառայությանը։ Ընկերությունից հաստատել են, որ տուժածներ չկան։

Загружается новость ... "Право"

«Պոբեդա»–ն հերքում է այդ տեղեկությունը։ Գյումրիում հետթռիչքային զննման ժամանակ հայտնաբերվել է պոչային հատվածի հենահիմի վնասում, որը նախատեսված է ֆյուզելյաժի պաշտպանության համար։ Հենահիմի հպումը երկրորդ շրջանի ժամանակ է սկսվել։ Այսպիսով, կոշտ վայրէջքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Պահեստային օդանավն արդեն մեկնել է Գյումրի` հետադարձ չվերթի համար»,– ասվում է հաղորդման մեջ։

Ավելի վաղ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել` վնասելով պոչի հատվածը։ Պատճառները պարզելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով։ -0-