422.52
4.12
401.22
+10
Եղանակը Երևանում
Հայ

Պլասիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

11:45
13 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ինը կին պնդում են, որ սեռական ոտնձգությունների են ենթարկվել իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի կողմից, հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Associated Press–ին։

Ինչպես նշում է պարբերականը, ութ երգչուհի և մի պարուհի պատմել են լրագրողներին, որ 1980–ականների վերջից տարբեր ժամանակ մոտ 30 տարիների ընթացքում Դոմինգոյի կողմից ոտնձգությունների են ենթարկվել։ Կանանցից երեքն ասել են, թե Դոմինգոն փորձել է նրանց համբուրել։ Գործակալության զրուցակիցներից մեկը պնդում է, որ երգիչը ձեռքը տարել է նրա կիսաշրջազգեստի տակ։ Նշված դեպքերն իբր կատարվել են նաև ԱՄՆ–ի տարածքում։

Ինչպես նշում է AP–ը, ինը կանանցից մեկը համաձայնել է, որ իր անունը հրապարակվի։ Դա երգչուհի Պատրիցիա Վուլֆն է, նա ելույթ է ունեցել Դոմինգոյի հետ Վաշինգտոնում։ Ինը զրուցակիցներից յոթը կարծում են, որ իրենց կարիերան տուժել է այն պատճառով, որ իրենք մերժել է Դոմինգոյին։

Գործակալության տվյալներով, ևս մի քանի կին հայտնել է, որ անհանգստություն է զգացել Դոմինգոյի մշտական ոտնձգությունների պատճառով։

AP–ն ընդգծում է, որ երաժիշտների, երգիչների, պարողների և բեմական աշխատողների շրջանում մոտ 30 հարցվածներ ասել են, որ Դոմինգոն իրենց ներկայությամբ ակնհայտ հետաքրքրվածություն է դրսևորել երիտասարդ կանանց նկատմամբ և երբեմն իրեն անպարկեշտ է պահել։

AP–ի կողմից ներկայացված 78–ամյա Դոմինգոյի հայտարարությունում նշվում է, որ «30 տարվա վաղեմության մեղադրանքներն անհայտ անձանց կողմից տխրեցնում են»։ Երգիչն ասել է, որ գործակալության ներկայացրած պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Դոմինգոն ավելացրել է, որ հարաբերությունների մեջ է մտել միայն երկկողմ համաձայնությամբ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ