ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. 2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից բացահայտվել են բազմաթիվ խախտումներ:
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշում են ԱԱԾ մամուլի ծառայությունից, 2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից բացահայտվել են կեղծ կամ այլ անձանց պատկանող փաստաթղթերի օգտագործմամբ պետական սահմանի ռեժիմի խախտման 26 դեպք: Անցման կետերից դուրս բացահայտվել է պետական սահմանի խախտման 5 դեպք, որի արդյունքում ձերբակալվել է 7 սահմանախախտ, ինչպես նաև բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 25 դեպք (56 անձ):
Սահմանապահ զորքերում հարուցվել է 10 քրեական գործ, որից 8-ը` նախնական օպերատիվ տեղեկատվության իրացման արդյունքում, 2-ը՝ պետական սահմանի խախտման փաստերով:
«Հաշվետու ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 367 անձ»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տեղի է ունեցել սահմանային ներկայացուցչական հանդիպում` վրացական կողմի հետ:
Իրականացվել են մեծածավալ աշխատանքներ` զինծառայողների աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: -0-