Օգտակար և համեղ. ցածր կալորիական մթերքներ, որոնք հագեցնում են
20.04.2019,
21:20
Արագ հագենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս սպիտակուցի բարձր պարունակությամբ մթերքներ օգտագործել:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Արագ հագենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս սպիտակուցի բարձր պարունակությամբ մթերքներ օգտագործել, գրում է «Медик-Форум» պորտալը:
Սննդի ոլորտի մասնագետները նշում են ցածր կալորիականություն ունեցող մթերքները, որոնք արագ ազատում են քաղցի զգացումից` այդ կերպ կանխելով շատակերությունը և ավելորդ քաշի առաջացումը: Ընդհանուր առմամբ փորձագետները խորհուրդ են տալիս սնունդ, որը պարունակում է քիչ ճարպեր և պարզ ածխաջրեր:
Մրգեր և բանջարեղեն. Շատ ջուր են պարունակում, ինչպես նաև լուծվող և չլուծվող սննդային մանրաթելեր: Դրանց օգտագործումը խթանում է մարսողությունը, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը: Բացի այդ, մրգերն ու չորամրգերը զանազան պարտաստի անուշեղենի լավ այլընտրանք են:
Ձուկ, թռչուն, ոչ ճարպոտ միս. Տվյալ սննդամթերքներն արագ և երկարաժամկետ հագեցնում են քաղցը սպիտակուցի բարձր պարունակության հաշվին: Դրանք ավելի լավ է ուտել խաշած և կամ շոգեխաշած:
Բարդ ածխաջրեր. Սրանք անհրաժեշտ են, որ մարդու օրգանիզմն էներգիա ստանա լիարժեք գոյության համար, դրանց օգտագործումը բարձրացնում է իմունիտետը և գլխուղեղի ակտիվությունը: Բարդ ածխաջրերը վերամշակվում են մարդու օրգանիզմում և էներգիա են հաղորդում: Բարդ ածխաջրերի աղբյուր են ամբողջահատիկը, ընդեղենը, բանջարեղենը և կանաչին: -0-