ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երկու աղավնի հայտնվել են օդանավի սրահում և չվերթը հետաձգել կես ժամով, հաղորդում է
korrespondent.net-ը:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են աղավնիները օդանավի սրահում իրենց տեղաշարժով «անհանգստացրել» ուղևորներին: Տեսանյութը նկարահանել և հրապարակել են կատարվածի ականատեսները:
Տեսանյութը նաև տեղադրվել է հնդիկ լրագրող Նիրնայ Կապուրի Twitter-յան էջում:
Կադրերում երևում է, թե ինչպես են երկու աղավնիները թռչում օդանավի սրահում: Թռչունները տեղաշարժվում են շատ արագ, այնպես որ ուղևորներն ու բորտուղեկցորդուհիները չեն կարողանում նրանց բռնել:
Ավիաընկերության տեղեկացմամբ, անձնակազմի անդամները կարողացել են բռնել ու մեկուսացնել թռչուններին: Ընդ որում հաղորդվում է, որ ինքնաթիռը ժամանակին դուրս է եկել օդանավակայանից, բայց նշանակաված վայր հասել է 30 րոպե ուշացմամբ: -0-